««Քառյակին» որպես միասնական ուժ չի կարելի դիտարկել»
Արխիվ 12-16««Քառյակին» որպես միասնական ուժ չի կարելի դիտարկել»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ու «Քառյակ»-Քոչարյան հնարավոր համագործակցությունը շարունակվում է բուռն քննարկվել հասարակական-քաղաքական դաշտում: «Իրավունքի» թղթակիցը այս և ներքաղաքական այլ հարցերի մասին զրուցեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:
-Տիկին Ալավերդյան, «Քառյակի» գործողությունները ոչ բոլորի համար են հասկանալի`մասնավորապես օրեր առաջ Ձեր գործընկեր, «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը կասկած էր հայտնել «Քառյակն» ու Քոչարյան հավանական համագործակցության մասին: Համամի՞տ եք այդ տեսակետի հետ:
- Ես չեմ հետևում «Քառյակի» գործողություններին: Մի բան կարող եմ ասել, որ «Քառյակին» որպես միասնական ուժ չի կարելի դիտարկել, քանի որ կան տարբեր մոտեցումներ և գաղափարներ: Եթե չորս ուժերը կարողանան գտնել այն միակ գործոնը, որի շուրջ իրենք կարող են միավորվել ճիշտ պահի, ճիշտ ժամանակ, դա կարող է դառնալ որոշիչ:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք»-ի վաղվա տպագիր մամուլում, կամ դիտեք տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

