ԼՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԻՐԱՆԸ. ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ԼՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԻՐԱՆԸ. ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանը մինչև հուլիսի 1-ը պետք է ստորագրի Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու մասին պայմանագիրը: «Իրավունքի» թղթակիցն այսօր մարդու իրավունքների 1-ին առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՑ հետաքրքրվեց` արդյոք խոստացված ժամկետը պայմանագրի կնքման կպահպանվի: «Ժամկետներ չեմ կարող ասել, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Ինչ վերաբերում է վերլուծաբանների այն կարծիքին, թե չի բացառվում, որ ԵՏՄ-ին անդամակցելը ձգձգվի տեխնիկական խնդիրների պատճառով, Լարիսա Ալավերդյանը հակադարձեց. «Դիվանագիտության մեջ տեխնիկական խնդիրներ չեն լինում: Իսկ թե ձգձգումից ինչ կստանան կողմերը, մասնավորապես Հայաստանը, պարզ չէ: Բայց չեմ բացառում, որ ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի ստորագրման ձգձգումը պայմանավորված լինի արցախյան հակամարտության խնդրում կոնսեսուս փնտրելով»:
Լ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ խոսքով` Հայաստանը պետք է կոմպլեմենտար նոր քաղաքականություն մշակի: «Դա հնարավորություն կտար Արևմուտքին Իրանի հետ բարելավել հարաբերությունները, որի շնորհիվ Հայաստանը կարող է ունենալ այն դերակատարությունը, որը ձեռնտու է թե՛ԱՄՆ-ին, թե՛ՌԴ-ին: Ավելին`ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում տարածքների վերադարձ ամենից շատ չի ցանկանում Իրանը»,- կարծում է բանախոսը:
Մանրամասները` տեսանյութում:
ՆՅՈՒԹԸ ևՏԵՍԱՆՅՈՒԹԸ` ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ

