«ՉՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ,ԹԵ ԻՆՉ ԿԱՆԻ ԲԱՔՈՒՆ». ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Արխիվ 12-16«ՉՊԵՏՔ Է ՍՊԱՍԵԼ,ԹԵ ԻՆՉ ԿԱՆԻ ԲԱՔՈՒՆ». ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Մարդու իրավունքների 1-ին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ կարծում է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ այցը Հայաստան որևէ փոփոխություն չառաջացրեց արցախյան հակամարտության կարգավորման խնդրում: Ավելին`տիկին ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ խոսքով` ԼՂ խնդրի նկատմամբ շարունակվում են կիրառվել մադրիդյան սկզբունքները:
Մարդու իրավունքների նախկին պաշտպանի համար անհասկանալի է Ռուսաստանի և ԱՄՆ-ի այն դիրքորոշումը, թե Կոսովոյի, Հարավային Օսիայի, Աբխազիայի անկախությունը ճանաչելը չպետք է նախադեպ դառնա Արցախի անկախության ճանաչման համար:
Ինչ վերաբերում է սահմանում տիրող լարված իրավիճակին, Լարիսա Ալավերդյանի խոսքով` հայ դիվանագիտությունը պետք է ակտիվ աշխատի, հակառակ դեպքում այն սահմանում տիրող իրավիճակը կսրվի, քանի որ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որ հայկական ուժերը դուրս բերվեն սահմանից. «Պետք է Հայաստանն այլընտրանքային փաթեթ առաջարկի, որտեղ ցույց կտրվի Ադրբեջանի «ժողովրդավար» դեմքը: Չպետք է սպասել, թե ինչ քայլեր կձեռնարկի Ադրբեջանը, որպեսզի նոր մենք իրեն պատասխանենք»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

