ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՈԹԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Է. ՀԵԼՍԻՆՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հայաստանում Հելս
Արխիվ 12-16«ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ «ԱՄՈԹԻ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Է». ՀԵԼՍԻՆՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանում Հելսինյան Կոմիտեի նախագահ ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆԸ բարձրաձայնում է` խոշտանգվող անձանց մեծ մասը չի փորձում իրավական ճանապարհով լուծել իր խնդիրը և հասնել նրան, որ պատասխանատվության ենթարկվեն խոշտանգողները: «Իրավունքի» թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրաձայնելու ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ կերպ խուսափել ծեծ ու ջարդից ոստիկանության բաժանմունքներում ու քրեակատարողական հիմնարկներում:
Հարցադրումը մեր զրուցակիցը կարևոր համարեց, ապա ասաց, որ քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ քայլեր արվում են: «Գիտեք` մեր հասարակության հասցեին հաճախ են օգտագործում «ամոթի» հասարակություն բառակապակցությունը: Պետք է թե քաղաքացիների, թե ակտիվիստների հետ հատուկ աշխատանք տանել, որպեսզի նրանք իմանան ոստիկանության բաժանմունքներում հայտնվելու դեպքում ինչպես իրենց պահեն»,- ասաց ԻՇԽԱՆՅԱՆԸ:
Մանրամասները` տեսանյութում
ՆՅՈՒԹԸ Եւ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ`ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ

