«Հրապարակ». Մաքսիմ Հակոբյանին կփոխարինի Ավստալացի տնօրենը
Արխիվ 12-16«Հրապարակ». Մաքսիմ Հակոբյանին կփոխարինի Ավստալացի տնօրենը
«Հրապարակ»-ը գրում է. «Նախորդ օրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի պաշտոնում Մաքսիմ Հակոբյանին փոխարինել է ավստրալացի տնօրենը: Տեղի ժողովուրդը ծանր է տանում Հակոբյանի «հեռացումը»: «Հի՞նչ ընք անիլու. հունց ա իլելու. կլխներիս կանգնած էր»,- «ցավ են քաշում» ղափանցիք ու սիսիանցիք:
Ինչո՞ւ հատկապես ավստրալացի տնօրեն, երբ կոմբինատի հսկիչ փաթեթը պատկանում է գերմանացիներին: «Մրցույթ է հայտարարվել, մրցույթում ավստրալացին է հաղթել, ի՞նչ կա որ», իսկ Մաքսիմ Հակոբյանը չի «հեռացել», դարձել է կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ: Հիմա էլ Ձեզ Ախթալայի ժողովուրդն է սպասում, ու Սյունիքի ժողովուրդը մի քիչ ոնց որ խանդում է, հա՞, հարցրինք Մաքսիմ Հակոբյանին: «Չկա նման բան. նույն ձևով աշխատելու ենք, նույն ձևով մնալու ենք Սյունիքում, ընդհակառակը, ոչ միայն պահպանելու ենք ձեռք բերածը, այլ մի քայլ էլ առաջ ենք գնալու»»:

