«ՊԻԿ» ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԻՐ ՊԻԿԻՆ

Արխիվ 12-16

«ՊԻԿ» ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՆՈՒՄ Է ԻՐ ՊԻԿԻՆ



Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 3-ին կայանալիք «Ինքնասպանի գրառումներ» առաջին բալետային ալտերնատիվ փսիխոդրամայի մեծ պրեմիերային ընդառաջ` դեռեւս շարունակվում են անակնկալ միջոցառումները: 
Այս ամենը սկսվեց գրեթե երկու շաբաթ առաջ, երբ քաղաքում սեւ անձրեւանոցներով երիտասարդները ֆլեշ մոբի տեսքով շրջում էին երեւանյան փողոցներով: Դրան հաջորդեց Ազատության հրապարակում բացօթյա մամլո ասուլիսը, որի ընթացքում որոշ չափով բացահայտվեց անձրեւանոցների առեղծվածը` ՊԻԿ նախագիծն իրականացնում է բալետային ալտերնատիվ փսիխոդրամա: Իսկ օրերս էլ` նախագծի շրջանակներում իրականացրին բացօթյա դաշնամուրային իմպրովիզ համերգ, որն ավելի «ծաղկեցրեց» կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ով դուրս գալով Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացող համերգից, հանպատրաստից միացավ հավաքվածներին:
Ինչեւէ, կազմակերպիչները խոստանում են, որ մինչեւ հուլիսի 3-ը դեռ կշարունակեն անակնկալներ ու իմպրովիզներ իրականցնել: Համենայնդեպս, «Իրավունքի» հետ զրույցում պրոդյուսեր ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ այդպես հավաստիացրեց եւ շեշտեց. «Հենց առաջին իսկ օրվանից մենք սկզբունք ունենք մինչեւ միջոցառումը չբացել փակագծերը, մարդկանց անակնկալի` մշակութային շոկի մեջ գցել: Այդպես էլ արդեն 5 ամիս է` առաջնորդվում ենք եւ դեռ ոչ մի խոտան այդ սկզբունքների մեջ չենք ունեցել, բայց դեռ անակնկալներ ունենք, մեր իրադարձություններն այսքանով չեն ավարտվելու: Չեմ վախենում ասել, որ Հայաստանում այն առաջին անգամ է լինելու, որովհետեւ առաջին անգամ հանդիսատեսը տեսնելու է մի բան, որտեղ կան թատրոնի, կինոյի, երաժշտության, ներկայացման եւ խորեոգրաֆիայի տարրեր»:
Երեկ «Իրավունքը» ներկա էր «Ինքնասպանի գրառումներ» առաջին բալետային ալտերնատիվ փսիխոդրամայի փորձերից մեկին, որին ներկա էին նաեւ շատ անվանի արվեստագետներ ու մշակույթի ոլորտի անվանի մարդիկ, որոնք նույնպես իրենց շտկումներն ու խորհուրդները տվեցին նախաձեռնողներին ու մասնակիցներին:

Առավել մանրամասն` ստորեւ ներկայացրած տեսանյութում:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում