ՀՍԿՄԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ` Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ
Արխիվ 12-16ՀՍԿՄԱՆ ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ`Ի ՀԻՇԱՏԱԿ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ
Արարատյան Հայրապետական Թեմի (ԱՀԹ) Երիտասարդական միությունները ԱՀԹ առաջորդական փոխանորդ գերաշնորհ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ նախաձեռնել է «100-ամյակին ընդառաջ» ծրագրերի շարքը: Ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ երիտասարդական կառույցների համակարգող տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ յուրաքանչյուր ամսվա 24-ին կկազմակերպվի քննարկումներ, ուխտագնացություններ, բանախոսություններ եւ այլն: Այս ծրագրի նպատակն է ամբողջ տարվա ընթացքում 100-ամյակի շեմին արթուն պահել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը եւ ոգեկոչման աղոթք հղել առ Աստված: Ծրագրի առաջին միջոցառումը անցկացվեց մայիսի 24-ին`Ցեղասպանության ականատեսի նամակների ու լուսանկարների հիման վրա ստեղծված «Արմեն Վեգեր» ֆիլմի ցուցադրությամբ, որից հետո երիտասարդներնի միջեւ անցկացվեց քննարկում:
Երկրորդ միջոցառումը արդեն տեղի ունեցավ հունիսի 24-ին`Ծիծեռնակաբերդի բարձունքում` գերաշնորհ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կատարվեց հսկման ժամերգություն, որի ավարտին տեղի ունեցավ նաեւ հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Երիտասարդների եւ եկեղեցիների համայնքների անդամների ներկայությամբ տեր Պետրոս ավագ քահանա Մայլանն ընթերցեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խոսքը. «Սիրելի՛ք, հայրենսիրությունը զգցմունք է, հայրենաշինությունը գործ: Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը մեզ առաջնորդում է միաբանության եւ միասնականության , ինչը մեր հզորության աղբյուրն է:Այսու հիշենք, որ եկվությունը չարյաց մայրն է: Վայ այն հայ երիտասարդին , ով հատուցման պահանջ չի ունենա , ում հոգին չի ձայնի Բարձրյալին` ասելով. «Վարձատրիր նրանց տեր, ըստ իրենց արարքների, իրենց անօրեն վարքի համեմատ, նրանց ձեռքերի գործին նայելով`տուր իրենց հատուցումը»: Ոգին է կենարար եւ մենք կոչված ենք այդ ոգին պահելու եւ դրանով միաբան ու հաստատ մնալու , իրավացիորեն պահանջելու վերստանալի եւ վերակենդանալի մասը`Աստծուց մեզ բաժին տված…Թող Աստված լինի մեզ զորակից , արդարության այս պատերազմը մինչեւ վերջ հասցնելու, մեր ազգի եղեռնագործված զավակների հիշատակի սուրբ կտակն ապրեցնելու, հետապնդելու եւ արդար հատուցման մխիթարությունը գտնելու համար:Ամեն»:
Նշենք, որ ծրագրի հաջորդ հանգրվանը տեղի կունենա հուլիսի 24-ին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

