ԻՆՉՆ Է ՄԱԳՆՈՒՍ ԿԱՐԼՍԵՆԻՆ ՏՊԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԻՆՉՆ Է ՄԱԳՆՈՒՍ ԿԱՐԼՍԵՆԻՆ ՏՊԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Մարզական աշխարհում համեմատական դադար է, սակայն շախմատային անցուդարձը դարձյալ ակտիվ է: ՖԻԴԵ-ի առաջին եւ երկրորդ համարներ Մագնուս Կարլսեն-Լեւոն Արոնյան գրոսմայստերական զույգի մասին մարզաձեւի սիրահարները լսում են անգամ, երբ նրանց միավորողը խաղատախտակը չէ: Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը մինչ օգոստոսին կայանալիք համաշխարհային օլիմպիադային նախապատրաստվելը, հանգստի մի քանի օր անցկացնելու համար հունիսի 22-ին ժամանել է Հայաստան, եւ նրան դիմավորել է Լեւոն Արոնյանը:
Արդեն հունիսի 23-ին շախմատիստները ուղղաթիռով մեկնել էին Տաթեւի վանք: Ինչից հետո Լեւոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր տաթեւյան մի քանի լուսանկար` դրանք վերնագրելով այսպես. ՙԴիտարժան տեսարաններ, կանաչ լանդշաֆտներ եւ անիրական գանձ. երեք եկեղեցի մեկում՚:


Լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Մագնուս Կարլսենը եւս անդրադարձել է Տաթեւի վանք կատարած այցին. ՙՏաթեւը շատ գեղեցիկ վայր էր: Այն ինձ հիշեցրեց իմ հայրենիքը: Ես շատ բան չեմ տեսել Հայաստանում, որպեսզի կարծիքս հայտնեմ Հայաստանի մասին: Ես շատ տպավորված եմ այս երկրում շախմատի հանդեպ վերաբերմունքից՚:
Իսկ երեկ Մագնուս Կարլսենին եւ Լեւոն Արոնյանին ընդունեց ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ Կարլսենը Հայաստան է ժամանել ՙՀայաստանի զարգացման նախաձեռնություններ՚ հիմնադրամի եւ ՙԱկրոնիս՚ ընկերության հրավերով: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Հայաստանի գիտական, կրթական ներուժին, շախմատի եւ ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ մեր երկրում իրականացված աշխատանքներին ու զարգացման հեռանկարային ծրագրերին: Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը նշել է. ՙՈւրախ եմ, որ այստեղ է նաեւ Լեւոն Արոնյանը: Նա մեր ժողովրդի պարծանքն է, եւ կարծում եմª շախմատում Մագնուսի ամենաուժեղ հակառակորդը: Մենք, անշուշտ, մեծ հույսեր ենք կապում Լեւոնի հետ, եւ առաջին հերթին նաեւ նրա շնորհիվ է, որ մեր փոքրիկ երկրից ընտրված թիմը երեք անգամ դարձել է շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն՚: Ինչին հետեւել է Կարլսենի պատասխանը. ՙԱյս մի քանի օրվա ընթացքում, ինչ ես այստեղ եմ` Հայաստանում, տեսա այն սերը եւ խանդավառությունը, որ հայ ժողովուրդը տածում է շախմատի հանդեպ: Կարծում եմ, որ Հայաստանն այսպիսի մոտեցմամբ եւ, հատկապես` շախմատը դպրոցական ծրագրի մաս դարձնելով, հրաշալի օրինակ է ծառայում ամբողջ աշխարհին: Դա շատ մեծ քայլ է՚:
Անդրադառնալով մեր մյուս շախմատիստների ելույթներին` նշենք, որ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը հիանալի է հանդես եկել Չեխիայի Տեպլիցե քաղաքում ավարտված շախմատային մրցաշարում: Մելքումյանը 9 հնարավորից վաստակել է 8 միավորª դառնալով մրցաշարի հաղթող: Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող մրցաշարում չորրորդ տուրից հետո վաստակել է 4 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Իսկ շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը, որն այս օրերին մասնակցում է Վրաստանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրի մրցաշարին,  չորրորդ տուրում սպիտակներով հաղթել է սլովենացի Անա Մուզիչուկին, Դանիելյանն իր ակտիվում ունի 2 միավոր եւ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում