ՙՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՊՈՐՏԱՊԱՐ ԳՆԱՑԵ՛Ք ՁԵՐ ՊԱՊԵՐԻ ՇԻՐԻՄՆԵՐԻՆ ՊԱՐԵՔ

Արխիվ 12-16

ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՊՈՐՏԱՊԱՐ ԳՆԱՑԵ՛Ք
ՁԵՐ ՊԱՊԵՐԻ ՇԻՐԻՄՆԵՐԻՆ ՊԱՐԵՔ


Այս օրերին սոցցանցում մեծ արձագանք է գտել «Արցախի պար» վերնագրով յութուբյան մի խայտառակ տեսանյութ, որտեղ մի «գիշերային թիթեռնիկ» պորտապար է պարում ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան ու երաժիշտ Արա Գեւորգյանի «Արցախ» երաժշտության տակ: Ուշագրավ է այն, որ թեպետ մի քանի տարի առաջ է այս արտասահմանյան կամ հայրենի տեսանյութը (պարզ չէ, հայաստանյան քեֆից մի հատված է, թե արտասահմանյան) հայտնվել համացանցում, սակայն այսօր առավել մեծ արձագանք է գտել: Ինչեւէ, հայհոյողները մեր ու ձեր սրտի ուզածի չափ ասել են տեսանյութի ներքո թե՛ պարողին, թե՛ նվագողին, թե՛ հանդիսատեսին ու հրապարակողին, անգամ հիշել նրանց անցավորներին: Իհարկե, մենք էլ միանալով այդ հայհոյանքներին, մեկ այլ ասպեկտից դիտարկենք հարցը` ո՞վ է մեղավոր: Եթե հիմա զարմանում ենք ու հայհոյում, ապա գոնե հետագայի համար պիտի դասեր քաղենք, պահենք ու պահպանենք մերը, որ վաղն էլ Կոմիտասի երգերի տակ գիշերային ակումբներում խողովակներ չծռեն անբարոյական կանայք կամ պարուհիները:

Կամ էլ ասենք` Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո պոռնոֆիլմեր չհայտնվեն համացանցում, ինչ է, թե մեկի ախմախ երեւակայությունը այդ է ուզում: Թեպետ ինչո՞ւ ենք մեղադրում ուրիշին, երբ շատ «հայրենասեր» ծնողներ իրենց զավակներին ոգեւորում ու ծափ են տալիս, երբ պորտապար է պարում բեմում կամ իրենց տանը, էլ չասենք, որ ոմանք էլ հատուկ պարապմունքների են հաճախում դրա համար: Լավ, ուրիշ պար չկա՞, ինչո՞ւ հենց պորտապար: Հայտնի հեռուստասերիալի ջեյդներն այսօր էլ ակտուալ չեն, այնպես որ, մի՛ աղավաղեք ձեր հայուհու կերպարը, մի՛ պղծեք մեր երգն ու երաժշտությունը ու դրանով մի՛ հայհոյեք մեր սրբություններին, այլապես եթե զոհված արցախյան հերոսների ականջն ընկնի, որ «Արցախ» երաժշտության տակ պորտապար են պարում` էն աշխարհից էլ հետ են գալու ու հերներդ են անիծելու:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում