Ամառային տապը հաղթահարելու համար յուրաքանչյուրն ունի իր մեթոդները: Այս թեժ շրջանում, երբ բոլորը նախընտրում են ամառային հանգիստն անցկացնել այլ երկրում, երգիչ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆԸ նախընտրում է մնալ Հայաստանում. ՙՎերջին երկու ամիսներին առայժմ կլինեմ Երեւանում, բայց երկրից դուրս հանգստի կմեկնեմ օգոստոս ամսվա վերջին՚:
Իսկ թե ինչպես երգիչը կհաղթահարի ամառվա տապը, ՙԻրավունքի՚ հետ զրույցում Վլադիմիրը նշեց. ՙԵս սիրում եմ Երեւանը, հատկապես ամռանը, դրա համար ամառային սեզոնին հաճույքով եմ գտնվում Երեւանում: Շոգը նույնպես սիրում եմ` ավելի լավ է շոգ, քան` ցուրտ, այնպես որ, ես թեթեւ եմ տանում շոգ եղանակը՚,- ասաց երգիչն ու շեշտեց, որ երեւանյան ամառը վայելելուց հետո` օգոստոսի վերջին կմեկնի հանգստի. ՙԵրկու տարի առաջ ծննդյանս օրը` սեպտեմբերի 1-ին ես Հունաստանում էի, ու հենց Աթենք քաղաքում եմ նշել ծննդյանս տարեդարձը: Այս տարի էլ պլանավորում եմ, որ ծննդյանս օրը լինեմ Իտալիայում եւ այնտեղ նշեմ: Այսինքն` ես կմեկնեմ օգոստոսի վերջին, որ ծննդյանս օրն արդեն Իտալիայում կլինեմ: Տա Աստված, որ հնարավորությունս ների ու ամեն տարի ինչ-որ մի երկրում նշեմ ծննդյանս տարեդարձը՚: