ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆ. ՙԱՍՏՎԱԾ ՄԻ ԱՐԱՍՑԵ, ՈՐ ՆՈՐԻՑ ԲՌՆԵՆՔ ԳԱՂԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ՚
Արխիվ 12-16ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆ. ՙԱՍՏՎԱԾ ՄԻ ԱՐԱՍՑԵ, ՈՐ ՆՈՐԻՑ ԲՌՆԵՆՔ ԳԱՂԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ՚
Երաժշտության կախարդական ուժի ու նրա մոգական կարողության հարցում, կարծում ենք` այս կամ այն իրավիճակում յուրաքանչյուրն է հասցրել համոզվել: Դրանից կախված կարող են լինել անգամ մարդու ու հասարակության բարոյական հիմքերը: Դեռեւս շատ վաղուց է խոսվել այս մասին. ՙԵրգն ու երաժշտությունը մարդու հոգեկանի վրա ազդող կարեւորագույն գործոններից են` դեռեւս նախնադարյան համայնական հասարակարգում մարդիկ ստեղծում էին պարզունակ երաժշտություն, արշավանքների ժամանակ բանակի հետ ռազմաճակատ էին մեկնում երաժիշտներ, ովքեր իրենց երգերով ու երաժշտությամբ բարձրացնում էին զինվորների մարտական ոգին, հոգեբանորեն ազդում հակառակորդի վրա՚,- ասել է Պյութագորասը:յս մասին խոսվում է նաեւ այսօր. ՙՀայրենասիրությունը հոգեւոր սնունդ է: Այն մարդու հետ չի ծնվում, վաստակվում է կյանքի ամեն քայլում, փուլում: Իսկ այդ շրջանցումների էպիկենտրոնում ազգային երգ-երաժշտությունն է, որն այնքան մեծ չափաբաժնով է ազդում մարդու վրա` մշտապես արթմնի պահելով նրա ազգային գիտակցությունն ու հոգու մարտականությունը՚,- նկատում է Ներսիկ Իսպիրյանը: ՙԻրավունքի՚ զրուցակիցը երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆՆ է, ով հեղինակ է ավելի քան 30 հայրենասիրական երգերի:
ՙԸՆՏԱՆԻՔՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ՚
-Պարո°ն Իսպիրյան, ի վերջո, որն է Ձեր բնակության մշտական վայրն ու ինչպիսի±ն է ներկայիս զբաղվածությունը:
- 18 տարի Ամերիկայում ապրելուց հետո ստացանք քաղաքացիություն, այնուհետեւ ընտանիքով վերադարձանք Հայաստան` հիմնական բնակության: Աստված մի արասցե, որ նորից բռնենք գաղթի ճանապարհը, իսկ գործունեության մասին, եթե խոսեմ, միայն ու միայն համերգային ծրագրերով զբաղվածությունս եւ Եվրոպայով ծրագրված շրջագայությունները պետք է առանձնացնեմ:
- Ձեր մասնակցությամբ յուրաքանչյուր համերգ անցնում է անասելի դրականությամբ, ծափերի տարափով ու ակտիվությամբ: Երգի ժանրի±, թե կատարողի հաղթանակն է սա:
- Նախեւառաջ ժանրի, այս պարագայում մեր լուման փոքր է: Արդյունքի գերակայող մասը ազգային երգի ուժի ու հայի հոգում ապրող արիական ոգու շնորհքն է: Երեկ չէ, որ ծնվել է ազգային երգը, ազգը պահողը հենց այս ժանրն է, թող այն անպակաս լինի յուրաքանչյուր տնից, հոգուց ու մարդկային տեսակից. սրանով է հայն ապրում, սրանով ենք մենք կենդանի: Իսկ դահլիճի այսչափ ակտիվության ու ոգեւորության հիմքում, կարծում եմ, հայի արիական ոգին է, որը, հուրախություն բոլորիս, այնքա¯ն արթուն է: Եթե ժողովուրդը չքաջալերվի նման երգերով, ժառանգականորեն չկրի ազգային արժեքները, հայոց պատմությունն ու մարդկայնությունը, հայոց ինքնորոշումը, ինքնապահպանումը, ինքնաճանաչումը, մենք` կատարողներս, ոչինչ անել չենք կարող:
ՙԱԶԳԱՅԻՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՎ` ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ՚
-Այն անորակը, որ այսօր, ցավոք, ընդլայնվել է, կարողանո±ւմ է ստվար դարձնել Ձեր լսարանը:
- Ի դեպ, մեզ էլ քննադատողներ կան, բայց չմոռանանք, որ ազգայինը քննադատելով` քննադատում ես ինքդ քեզ: Սիրային ու ռաբիզ երգերը եւս, չեմ ժխտում, պետք է ապրեն, բայց դրանք էլ ուսուցանող կարող են լինել: Ցավոք, այսօրվա հեռուստատեսությունը ողողված է շնչից ու հոգուց, ասելիքից, իմաստից զուրկ երգերով` ՙսպասում եմ քեզ՚, ՙաչքերիդ մեռեմ՚, ՙարդեն գտա քեզ՚... սրանով մինչ ուր: Սերը մեր մեջ է, երգով չէ, որ այն արտահայտում պետք է գտնի... Երգով իմաստ ու հոգի պիտի տաս, իսկ սերն ինքդ կկառուցես...
- Տարբեր է արդյոք Հայաստանի ու դրսի հանդիսատեսը:
- Թե° հայրենիքում, թե° սփյուռքում մեր ունկնդիրը` Իսպիրյանների հանդիսատեսը, մեկն է` մարդ, ով գիտի իր գենի ծագումը: Ի դեպ, հուրախություն բոլորիս, ասեմ, որ ազգային երգի ջատագովները քիչ չեն, մի մեծ բանակ ունենք, որոնց հոգում արթուն են ազգային արժեքները:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

