ՙԻՄ ՈՐԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԿՈԾԿԵԼ՚

Արխիվ 12-16

ՙԻՄ ՈՐԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԿՈԾԿԵԼ՚

Վերջերս ՙԻրավունքին՚ տված հարցազրույցում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հնչեցրել էր արտահայտություններ, թե 2009 թվականին դեռեւս չպարզված հանգամանքներում սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործով եթե բան ունենային իր դեմ ասելու, ապա վաղուց կասեին: Իսկ ահա Մհերյանի հայրըª ՊԵՏՐՈՍ ՄՀԵՐՅԱՆՆ այդ կապակցությամբ հետեւյալ մտքին է.
-Ես ասել ու նորից եմ ասում, որ իմ որդու սպանության գործն ի սկզբանե փորձել են կոծկել, այն փորձել է այլ ուղղությամբ տանել նաեւ նախկին ոստիկանապետը: Վերջերս կարդացի նրա հարցազրույցը Վերնիսաժի հայտնի կրակոցների վերաբերյալ, որտեղ բարձրաձայնում է, թե ինքն էլ կկրակեր: Իհարկե, դա ինձ չի վերաբերում, բայց դրանից հետո նման մարդուց ի±նչ կարելի է սպասել, ու դրա տակ ինչեր կարելի է մտածել: Ինչ վերաբերում է նրան, որ ինքը նշում է, որ` եթե բան ունենայի ասելու, վաղուց ասած կլինեի, ապա ասեմ, որ կգա ժամանակը, անպայման կասեմ:
Իսկ որ ինքը բավականին լուրջ բացթողումներ ունի արած այս գործում, դա փաստ է: Հնարավոր չէ ճանաչում անել մի մարդու, ով ընդհանրապես կապ չունի սպանության հետ եւ ճանաչում չանել իր իսկ ենթադրյալ կասկածյալի հետ, որին իր հրամանով բերման են ենթարկում, բայց ճանաչում չեն անում: Դրանից հետո երեք տարի պնդում էին, որ հենց ինքն է մարդասպանը, այ սրա պատասխանը ինքը ոնց է տալու: Ես ունեմ ձայնագրություն, որտեղ ինքը բառացիորեն ՙգարանտիա՚ է տալիս, որ վերոնշյալ կասկածյալը գործը վերցնի իր վրա:
Անդրադառնալով գործի ընթացքին` պարոն Մհերյանը հավելեց.
- Ես մինչեւ իմ կյանքի վերջ էլ ակնկալիքներ ունեմ որդուս սպանության գործի բացահայտման հետ կապված: Բայց մի բան արդեն հստակ է, այսքան տարի հետո` գործն այս պահին, շնորհիվ ներկայիս ոստիկանապետի, բավականին լուրջ առաջընթաց ունի: Դա ինձ հույս է ներշնչում, որ շատ շուտով կլինեն բավականին լուրջ բացահայտումներ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում