«ԱՅԴ ՕՐԸ ԿԱՐՈՂ ԷԻ ԵՍ ԷԼ ԶՈՀՎԵԼ»

Արխիվ 12-16

«ԱՅԴ ՕՐԸ ԿԱՐՈՂ ԷԻ ԵՍ ԷԼ ԶՈՀՎԵԼ»


Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասում այսօր էլ վազգեններ են ծառայում, ովքեր ոչ թե լոկ բառերով, այլ գործով են ապացուցում, որ պատրաստ են հայրենիքը սեփական կրծքով պաշտպանել: Շարունակելով փնտրել «Սխրանքի հասցեները»` այս անգամ «Իրավունքը» զրուցեց N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, հորական կողմից` մշեցի, մորական կողմից` նախիջեւանցի, ՀՀ Զինված Ուժերի ՙՎազգեն Սարգսյան՚ մեդալակիր ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ.
-14 տարեկանից համազգեստ եմ կրում: 1997 թվականին ընդունվեցի Մոնթեի վարժարան, ապա 1999 թվականին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, իսկ 2003 թվականին որպես սպա զորակոչվեցի բանակ: Ծառայել եմ տարբեր զորամասերում ու զբաղեցրել տարբեր պաշտոններ:


«ՀԱՋՈՂՎԵՑ ԻՐԱՐ ՊԱՀԵԼՈՎ ՀԱՍՆԵԼ ԱՌԱՋՆԱԳԻԾ...»

- Եվ այդ ծառայության ընթացքում հասցրել ես սխրագործությամբ աչքի ընկնել` օրինակ ծառայելով հազարավոր զինվորների համար…
- 2012 թվականի ապրիլ ամիսն էր, մարտական դիրքերում էի` հրամանատարական կետում, զանգ ստացա, ու ասացին, որ հակառակորդի կողմից կրակ է արձակվել մեր ուղղությամբ: 5-10 վայրկյան անց լուր ստացանք, որ առաջնագծում վիրավոր զինվոր կա: Միանգամից շարժվեցինք այդ ուղղությամբ, բայց թշնամին հիմա էլ սկսեց կրակել մեր մեքենային, ու բոլորս իջանք: Հետո ես եւ զորամիավորման բուժծառայության պետը որոշեցինք այնուամենայնիվ առաջ շարժվել` տեղանքի պաշտպանիչ-քողարկիչ հատկություններն օգտագործելով: Այդպիսով հասանք մարտական դիրքեր` մեր տեղից մոտավորապես 500 մետր առաջ էինք շարժվել: Հասանք ու տեսանք, որ դիրքում արդեն մեր զինծառայողներն անցել են պաշտպանության, ուղղակի դիտակետին մոտենալ չէին  կարողանում: Մեզ հաջողվեց իրար պահելով հասնել առաջնագիծ` առաջին բուժօգնություն ցույց տալ մեր զինվորին, հետո հակառակորդի կրակակետերը լռեցրինք ու նրանք նահանջեցին:
- Մշեցու ու նախիջեւանցու արյո՞ւնդ քեզ մղեց հերոսական քայլի:
- Դրանք էլ իրենց դերն են ունեցել, բայց առավել մեծ է ծնողական դաստիարակության դերը: Մենք երեք եղբայր ենք` երկուսը քանդակագործ են, ես էլ հայրենքի պաշտպան: Այնպես որ, արվեստագետի ընտանիքից եմ եւ միանշանակ բանակն էլ է արվեստ: Կարծում եմ` յուրաքանչյուր ընտանիք պետք է իր ներկայացուցիչն ունենա հայրենքի պաշտպանության գործում:
- Հետաքրքիր է, երբ կրակոցների տակ շարժվում էիր դեպի վիրավոր զինվորը, ինչպիսի՞ զգացողություն ունեիր` դա քայլ էր դեպի մա՞հ, թե հաղթանակ:
- Ցանկացած սխրագործություն գիտակցաբար է կատարվում: Խնայելով սեփական կյանքդ` պետք է ամեն ինչ անես զինվորի անվտանգության ապահովության ու կյանքի համար: Չէ՞ որ դու մարտական դիրքերում պատասխանատու ես բազմաթիվ զինվորների կյանքի համար: Առաջ մղվելիս ես գիտակցել եմ այդ ամենը: Իհարկե, վախի զգացում բոլորի մոտ է լինում, դրա բացակայությունն աննորմալ երեւույթ կլինի, բայց պետք է այդ վախը խուճապ չբերի, միայն զգուշության ու զգոնության արտահայտություն ստանա:

«ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻՆ ԻՆՉՊԵՍ ՏՎԵԼ ԵՔ, ԴՐԱՆԻՑ ԼԱՎ ՀԵՏ ԿՍՏԱՆԱՔ»


- Սպա- զինվոր պատնեշ…
- Իհարկե կա. թե՛ սպան, թե՛ զինվորն իր դերը, նշանակությունը, իրավունքներն ու պարտականություններն ունեն: Պատնեշը օրենքներով սահմանված ծառայողական ուղի է` ամենքն իր տեղում ու իր դերում պետք է լինեն:
- Հայոց զորամասերում մեծամասամբ տղամարդիկ են, իսկ որտեղ այդքան տղամարդ, այնտեղ էլ խոսք, հայհոյանք, վիճաբանություն… Ինչպե՞ս եք հարթում ծագած խնդիրները:
- Մեր առաջին խնդիրը զինվորի հետ գրագետ խոսքով բանակցելն ու իրար հասկանալն է: Զինվոր-սպա հարաբերություններում եթե սա կա, զինվորի մտածողությունից դուրս են մնում հայհոյական արտահայտումները:
- Իսկ ո՞րն է զինակոչիկի համար լավագույն տարբերակը` 2 տարին հեշտությամբ անցկացնելու:
- Հնարավորինս հագեցած պահել առօրյան` կազմակերպված պարապմունքներ, հանգիստ, ճաշարան, ընթերցանություն, զորավարժություններ…
- Զինակոչիկը գիտի, որ երկու օրացույց ջնջելուց հետո տուն կվերադառնա, իսկ սպայի համար առավել դժվար չէ՞:
- Ես օրացույց չունեմ, սա իմ կյանքի ուղին է: Սպան պետք է գիտակցի, որ ինքը չի աշխատում, այլ սա պարզապես կյանքի դրվագ է:
- Այնուամենայնիվ, ծառայության դառնություն ինչի՞ց ես զգում:
- Դառնություն: Ամենամեծ խնդիրը հասարակության վերաբերմունքն է, որ ոչ բոլորն են հասկանում սպայի դերն ու նշանակությունը: Լինում են դեպքեր, որ զինվորը ծառայության ընթացքում զոհվում է կամ մահանում, եւ միգուցե դա է բերում ատելության դեպի բանակը: Բայց, օրինակ, սահմանին զոհված Արմեն Հովհաննիսյանի մայրը ասում էր, որ շատ հպարտ է, որովհետեւ իր որդին մահացել է երկրի սահմանները պաշտպանելու ժամանակ: Դա է հենց ուժ տալիս, որովհետեւ տեսնում ես, որ ծնողը հասկանում է: Ոչ ոք չի ուզում կորուստ ունենալ, նույն հաջողությամբ այդ օրը կարող էի ես էլ զոհվել: Բայց հաստատ իմ ծնողը ատելությամբ չէր լցվելու բանակի նկատմամբ: Հակառակը, հպարտ էր լինելու, որ այդպիսի տղա ունի:
- Ծառայության ընթացքում զինվորի վրա ձեռք բարձրացրե՞լ ես:
- Ես չեմ թաքցնում, շատ վաղուց եղել է նման դեպք, բայց դա դաստիարակչական բնույթ է կրել: Զինվորը իր բացասական կողմերով ցանկացել է ազդեցություն ունենալ ինձ վրա: Ես էլ որպես տղամարդ եմ դա արել: Այսինքն` ցույց եմ տվել սպայի ուժեղ կողմը: Բնականաբար, դրանից հետո մենք ցույց ենք տվել մեր գաղափարական ուժեղ կողմը, որպեսզի նա գիտակցի, հասկանա, իր մեջ վատ «նստվածք» չունենա մեր նկատմամբ: Բայց հիմա աշխատում ենք զուտ գաղափարական տարբերակով:
- Երբեմն բանակում ծագած կոնֆլիկտները զորամասի դարպասներից այն կողմ են լուծվում` բարեկամ-հարազատների միջոցով: Ի՞նչ կասես այդ մասին:
- Սա բոլորի խնդիրն է: Ժամանակին կար այդ արատավոր երեւույթը, բայց հիմա քչացել է: Կարելի է ասել 90 տոկոսից մնացել է 10-ն այդ երեւույթի: Ուղղակի, պետք է ճիշտ մոտեցում ցույց տալ դրսից եկած իր ծնողի կամ եղբոր նկատմամբ: Բացատրել, որ բանակը այն տեղը չէ, որ դուք խառնվեք, ձեր երեխային ինչպես տվել եք, դրանից լավ հետ կստանաք: Ճիշտ է, ողբերգական դեպքեր էլ են լինում… Աստված թող հեռու պահի բոլորի ընտանիքներից, բայց չես կարող դրանից խուսափել:
- Այս դեպքում ընտանիքը, բարեկամները օգնո՞ւմ են զինվորին, թե խանգարում …
- Հիմա օգնում են, որովհետեւ հասկանում են, որ բանակում չի կարելի զինվորի ծառայությանը խանգարել: Հրամանատարությունը հոգ է տանում, ամեն ինչ նորմալ է: Իսկ դժվարություններ, բնականաբար, պետք է լինեն:
- Երկու դուստր ունես, եթե որդի ունենայիր, խորհուրդ կտայի՞ր նրան զինվորական դառնալ:
- Եթե տղա ունենայի, միանշանակ պետք է ծառայեր բանակում: Բայց որպես սպա` եթե երկու տղա ունենայի, կուզենայի, որ մեկը ծառայեր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում