ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ԻՐ ԻՍԿ ՀԱՍՏԱՏԱԾ ԳԵՐԲԱՐՁՐ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ
Արխիվ 12-16ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ԻՐ ԻՍԿ ՀԱՍՏԱՏԱԾ ԳԵՐԲԱՐՁՐ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը բավականին հետաքրքիր իրավիճակ է սկսել առաջ բերել: Ոչ, խոսքն այն մասին չէ, որ պարոն Քոչարյանին այս անգամ պատասխանում են քաղաքապետի կամ փոխոստիկանապետի մակարդակով. ի վերջո երկրորդ նախագահը խոսել էր այնպիսի թեմաներից ¥ՃԵԿ տուգանքներ, կարմիր գծեր եւ այլն, ինչի պատասխանը հենց մասնագիտական պետք է լիներ¤:
Բայց շատ ավելի հետաքրքիր է, որ պարոն Քոչարյանի խոսքում կային բավականին պարզունակ պնդումներ, որոնց պատասխանելը ոչ միայն հեշտ էր, այլեւ այդ պատասխանով երկրորդ նախագահի մեղադրանքները վերադառնում էին հենց իրեն:ասնավորապեսª պարոն Քոչարյանն իր խոսքում միտք է հնչեցրել. ՙՏուգանքների չափը անհամադրելի է նվազագույն աշխատավարձի չափին: Օրինակ` բարեկեցիկ Գերմանիայում սահմանված արագության զգալի գերազանցման համար տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի ընդամենը 2,5-3 տոկոսը: Հաշվեք, թե նվազագույն աշխատավարձի որքան տոկոսից է զրկվում մեր վարորդը նույն խախտման համար: Առհասարակ, գրեթե ամբողջ Եվրոպայում գործում է հետեւյալ սկզբունքը` տուգանել ՃԵԿ խախտողին զանցանքի համար, այլ ոչ թե զրկել նրան գոյատեւման միջոցներից, ինչպես դա արվում է Հայաստանում՚:
Ո±վ կարող է ասվածի հետ չհամաձայնել: Միայն թե ի պատասխան` փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը հիշեցնում է. ՙՀայաստանի Հանրապետությունում բարձր են տուգանքների չափերը, ապա պետք է նշել, որ վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում տուգանքների չափերի զգալի բարձրացում տեղի է ունեցել 2007 թվականի մարտ ամսին՚: Այսինքնª հենց պարոն Քոչարյանի օրոք է, որ հայաստանյան վարորդներն ՙարժանացան՚ նման ֆանտաստիկ չափով տուգանքների: Ընդ որումª փոխոստիկանապետը մատնանշում է նաեւ Ռ. Քոչարյանի կողմից 2007թ. մարտին վավերացված օրենքը: Այդ օրենքով է, որ անգամ ամենաաննշան խախտումների չափը հասավ 3000 դրամի, իսկ շատ ավելի բարձր տուգանքներին թիվ ու քանակ չկա: Ընդ որում, շատ դեպքերում պարզապես անհասկանալի է, թե գերբարձր տուգանքներ ինչի համար են սահմանել: Օրինակ` այդ օրենքով նախատեսվում է. ՙԱպակիների, ինչպես նաեւ արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտմամբ կամ վարագուրապատված (բացառությամբ տրանսպորտային միջոցն արտադրող գործարանի կողմից տեղադրված հետեւի դիտապակու կամ հետեւի կողային ապակիների ցանցավոր վարագույրների) տրանuպորտային միջոցները վարորդների կողմից վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիuնապատիկի չափով՚:
Այսինքն, եթե տեղացի մասնագետն է ապակիներիդ ՙպլյոնկա՚ կպցրել, ուրեմն պետք է վճարես 50 հազար, չնայած այն բանին, որ մգացված ապակիները, ըստ նույն կետի, համարվում է, որ մեծ վտանգ չի ներկայացնում, քանի որ գործարանային մգացումը չի արգելված: Կամ. այդ նույն 50 հազարն այն ժամանակվա նվազագույն աշխատավարձի ո±ր մասն էր, ինչից որ խոսում է պարոն Քոչարյանը: Չնայած հարցը սխալ տվեցինք. 50 հազար դրամն այն ժամանակվա նվազագույն աշխատավարձը քանի± անգամ էր գերազանցում: Ի±նչ է, դա տուգանվողին գոյատեւման միջոցներից զրկել չէ±ր նշանակում:
Կամª նույն օրենքով. ՙՍահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանuպորտային միջոց վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՚: Մինչդեռ պարոն Քոչարյանը չէ±ր, որ էն գլխից սկսած ՙտեխասմոտրը՚ պետավտոտեսչությունից վերցրեց ու հանձնեց մասնավորին, թեª օդից փող սարքեք, իսկ օրենքն էլ հարմարեցրեց նրան, որ ոչ մի վարորդ չխոչընդոտի ՙօդից փող սարքելու՚ այդ ՙսրբազան իրավունքին՚: Բա դրանից հետո էլ ինչո±ւ է բողոքում, թե. ՙԲնակչությունից գումարների կորզման գործառույթն իրականացնում են ՀՀ պետական կառույցները՚:
Նման օրինակները բազմաթիվ են եւ ցանկացողները կարող են մնացած մանրամասներին ծանոթանալ http://www.parliament.am/
drafts.php?sel=showdraft&DraftID=2011&Reading=1 հասցում: Եվ այդ ամենի արդյունքում մեկ բան է փաստ. տուգանքների գերբարձր դրույքաչափեր սահմանող հենց այս օրենքն է, որ որոշակի փոփոխություններով ¥մի քանի խախտումների համար տուգանքները դրանից հետո աճել են, մի քանիսն էլª նվազել¤ պահպանվում է մինչ օրս, այսինքնª դարձավ այսօրվա վիճակի հիմքը: Եվ այս առումով պակաս տարօրինակ չէ, որ բացի պարոն Քոչարյանից, հիմա այս գերբարձր տուգանքների դեմ բողոքում են նաեւ հայտնի խորհրդարանական ուժերը, որոնց մասնակցությամբ էլ այն ժամանակին ընդունվել էր: Միայն թե այն ժամանակվա կոալիցիայի մաս կազմող ու հիմա իրենց ընդդիմադիր համարող պատգամավորները հետաքրքիր է, թե ինչպե±ս կբացատրեն, որ 2007թ. փետրվարի 21-ին կողմ են քվեարկել այդ գերբարձր տուգանքներին: Բայց զավեշտի է նմանվում, որ նրանցից շատերն այսօր գոռգոռում են այդ նույն գերբարձր տուգանքների, այսինքնª իրենց իսկ երբեմնի քվեարկության դեմ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

