ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ»
Արխիվ 12-16ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ»
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ֆրանսիայի հայ երիտասարդական միության և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ՝ ս. թ. հունիսի 28-ից հուլիսի 7-ը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը Փարիզ, Լիոն և Մարսել քաղաքներում հանդես կգա համերգային ծրագրով:
Ծրագրում ընդգրկված են ժողովրդական, դասական և ժամանակակից պարեր: Համերգներին իր մասնակցությունը կբերի նաև Շվեդիայի թագավորական բալետի մենապարող Արսեն Մեհրաբյանը: Այնուհետև, «Բարեկամություն» համույթը հուլիսի 8-14-ը Իսրայելում կմասնակցի Հայաստանի մշակույթի օրեր ծրագրին:
«Իրավունքի» հետ զրույցում «Բարեկամություն» պարային համույթի գեղարվեստական ղեկավար ՆՈՐԱՅՐ ՄԵՀՐԱԲՅԱՆՆ ասաց. «Մենք պետք է ներկայացնենք մեր արվեստը բարձր մակարդակի վրա: Դա մեզ համար շատ կարեւոր է: Ի դեպ, համերգները կանցկացվեն Ֆրանսիայի եւ Իսրայելի հեղինակավոր հանդիսասրահներում»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

