ԲԵՄՈՒՄ ԳՐՈՂՆ ԷՐ ԻՐ ՄՏՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՈՒ ԳՐՎԱԾՔՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

ԲԵՄՈՒՄ ԳՐՈՂՆ ԷՐ ԻՐ ՄՏՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՈՒ ԳՐՎԱԾՔՆԵՐՈՎ

 

Օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ երջանկահիշատակ գրող ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ նվիրված հուշ-երեկոն, որի ընթացքում տեղի ունեցավ նաեւ 500 օրինակով տպագրված «Վաղ, թե ուշ» գրքի շնորհանդեսը: Երեկոյին ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ գրողի ընկերները, մտերիմներն ու հարազատները: Հայ արձակագիր, դրամատուրգ, լրագրող, բանակի գնդապետ, ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր, «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի գրական աշխատող, «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչ, ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, ՊՆ լրատվության եւ քարոզչության պետ, Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարների հեղինակ, Նաիրի հրատարակչության տնօրեն Վրեժ Իսրայելյանը հեղինակել է «Մեկին գումարած մեկ», «Չնվաճված աշխարհամաս», «Կարճ-երկար ճանապարհ», «Տոնապետ» եւ մի շարք այլ գրքեր: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն, արաբերեն, ուկրաիներեն եւ այլ լեզուներով: Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում։ 1986-ի փետրվարին Երեւանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը։ Ինչպես նաեւ հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ եւ հետո», «Երկրապահը եւ քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» եւ այլն): Անցյալ տարի 64-ամյա Վրեժ Իսրայելյանի դին հայտնաբերվել էր Վաղարշյան իր բնակարանում, իսկ գրասեղանի վրա՝ մի նամակ. «Շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ունեցել եմ լավ կին, լավ որդի, լավ թոռներ, եղբայր ու ընկերներ: Ամենքից ներողություն եմ խնդրում: Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ. մնաք բարով…»: Ողջ երեկոյի ընթացքում բեմում գրողն էր` իր մտորումներով ու գրվածքներով:

Առավել մանրամասն դիտեք ստորեւ ներկայացրած տեսանյութերում:

 

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում