ՌԴ-ՈՒՄ ՄԵՐ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

Արխիվ 12-16

ՌԴ-ՈՒՄ ՄԵՐ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

«Իրավունքի» ունեցած տեղեկատվության համաձայն` ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունը վերջին շրջանում ակտիվ հավաքագրում ու վերանայում է Ռուսաստանի Դաշնությունից արտաքսված ՀՀ քաղաքացիների տվյալները:

Թե ի՞նչ գործընթացի մասին է խոսքը, հետաքրքրվեցինք ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետի տեղակալ ԻՐԻՆԱ ԴԱՎԹՅԱՆԻՑ.
-Ոչ թե հավաքագրվում են այդ տվյալները, այլ, ուղղակի, ովքեր մեզ դիմում են, մենք իրենց գործերը վերցնում ուսումնասիրում ենք: Այստեղ այն անձանց մասին է խոսքը, ովքեր հիմք ունեն, որով կարող ենք դիմել ռուսական իշխանություններին, այսինքն` ունեցել են պատենդ, աշխատանքի թույլտվություն կամ ունեն Ռուսաստանի քաղաքացի դարձած հարազատ, բարեկամ, այսպես կոչված, մեղմացուցիչ հանգամանքներ, որի դեպքում կարող է քննարկվել իր մուտքը ՌԴ բացելու հարցը: Այնպես որ, ընդամենը մենք այդ գործերը վերցնում ենք, որպեսզի ներկայացնենք ռուսական կողմին:
- Իսկ արդեն որոշակի քանակ կա՞, որոնց գործերը վերանայվել են ռուսական կողմից:
- Ուղարկել ենք, բայց վերանայված ոչ մի գործ դեռեւս չկա, այս պահի դրությամբ դրական որեւէ դեպք չունենք:
- Ի՞նչ թիվ են կազմում ՌԴ-ից արտաքսված ՀՀ քաղաքացիները, որոնք արդեն իսկ դիմել են:
- Մենք դեռ հավաքում ենք այդ տվյալները եւ ուղարկել ենք դեռեւս շատ քիչ` մի քանի տասնյակ գործ: Փուլ առ փուլ առաջ ենք գնում:
- ՌԴ-ից արտաքսվածներից շատերը մեծ հույսեր են կապում ՀՀ-ի մոտալուտ Եվրասիական միության անդամակցության հետ: Այս գործընթացների հետ կարո՞ղ են որեւէ հույսեր կապել նրանք, ում մուտքը փակ է Ռուսաստանի Դաշնություն:
- Ցավոք սրտի, սա դրա հետ առնչություն չունի: Այսինքն` Եվրասիական միություն մտնելով` այդտեղ ուրիշ հարցեր կան, որ կլուծվեն: Օրինակ, մեր միգրանտները կարող են աշխատել առանց աշխատանքի թույլտվության, կարող են 30 օրվա ընթացքում չհաշվառվել: Իսկ ինչ վերաբերում է նրանց, ում մուտքը փակ է Ռուսաստանի Դաշնություն, այդտեղ անդրադարձ չկա: Այնպես որ, դա մնալու է այնպես, ինչպես կա, ու դրա համար ուրիշ լուծում է պետք մտածել:
- Ինչպիսի՞ լուծում եք տեսնում այս պահին:
- Քանի որ մենք ունենք նախնական պայմանավորվածություն` ռուսական կողմի հետ, փորձում ենք այդ տվյալները հավաքել եւ իրենց ներկայացնել: Այս պահի դրությամբ միակ ճանապարհը սա է:
- Այսինքն` ՌԴ-ից արտաքսված յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի դեռեւս կարո՞ղ է դիմել միգրացիոն ծառայություն:
- Այո, կարող է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում