Քրեական հեղինակություն համարված 57-ամյա Վիկտոր Պոտապովի սպանությունը բացահայտվել էր ոստիկանության աշխատակցի կողմից: Ասել, թե իրավապահ Միխայիլ Վարչենկոյի համար դյուրին էր եղել այդ հանցագործության բացահայտումըª ճիշտ չէր լինի. մարդասպաններին մերկացնելու համար նրանից պահանջվել էր... խոստովանություն` սպանությանը մասնակից լինելու մեջ:
Մոսկվայի Շչոլկովսկի շրջանի ՙխարոշի՚ Պոտապովը վեճի էր բռնվել Սոկոլովսկայա կայարանի մոտի սրճարանի այլ այցելուների հետ: Փողոցում շարունակված կռվի ժամանակ նրան սպանել էին Միխայիլ Վարչենկոն եւ նրա ծանոթը: Վերջինս գնացքի մեքենավար է: Ոստիկան, գնացքի մեքենավար եւ... կայարանն էլ կողքը: Այնպես որ, հանցագործության հետքերը թաքցնելու միջոց ընտրելը բարդություն չէր առաջացրել. դին ՙխնամքով՚ դրվել էր ռելսերինª գնացքը անցնելուց փոքր-ինչ առաջ: Սակայն, ինչպես նշել էինք, ոստիկանի խիղճը ավելի հզոր էր, քան` անխուսափելի պատժի վախը:
ԳՈՎԱԶԴ` ՍԻՐՈՒՆ ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀԱՇՎԻՆ
Ամերիկացի Ջերեմի Միքսը կալանքի տակ էª ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Նրա մայրն ու կինը չեն կարողանում գումար հայթայթել` փաստաբան վարձելու համար: Մինչդեռ... Միքսի լուսանկարը ոստիկանության կողմից հրապարակվելուց հետո, կարճ ժամանակահատվածում արժանացել է 96 հազար լայքի, 12 500 մարդ էլ նկարը տեղադրել էր իր էջում: Եթե հարյուր հազարից ավելին այդ ՙգլխաքանակից՚ յուրաքանչյուրը զոհաբերեր` ընդամենը 25 սենտ, Ջերեմիի եւ նրա ընտանիքի խնդիրը կլուծվեր: Էլ ավելին. հիանալի արտաքինով այդ երիտասարդ տղամարդուն արդեն աշխատանքի առաջարկ է ներկայացրել նորաձեւության մի գործակալությունª 15-30 հազար դոլար ամսական աշխատավարձով: Սակայն իր ձախ աչքի ներքեւում արցունքի դաջվածքով երիտասարդը, հավանաբար, ավելի համակրելի եւ ՙհեռանկարային՚ է ճաղավանդակների հետեւում: