ՙԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՍԱԾՆԵՐԻ ՀԵՏ...՚
Արխիվ 12-16ՙԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՍԱԾՆԵՐԻ ՀԵՏ...՚
Երեկ ՙԱզդակ՚ լրագրողական ակումբում ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ հիմնականում անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին:ՙՀՀԿ-Ի ՁԱՅՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՔՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՎԻ՚
-Չեք կարծում, որ ընդդիմադիրների շաբաթ օրվա բոյկոտն ու նիստին չմասնակցելը որոշակիորեն ջուր լցրեց ՀՀԿ-ի ջրաղացին, եւ, ըստ էության, առանց քննարկումների, իրար հետեւից ընդունվեցին մի շարք օրենքներ: Իսկ եթե այն շարունակվեր, եւ երկուշաբթի արտահերթ լիներ, ՀՀԿ-ն միգուցե չկարողանար ապահովեր քվերակությունը, քանի որ շատ պատգամավորներ մեկնել են ԵԽԽՎ:
- Նույն ընդդիմությունը տեղյակ էր, որ` այո, մեր գործընկերները պետք է մեկնեին ԵԽԽՎ, ինչը անխուսափելի էր: Բայց նրանք պետք է իրենց մարտավարությունն այնպես ընտրեին, որ ըստ իրենց` որոշակի դրական արդյունքներ ստանային, թե° իրենց, թե° հանրության համար, ինչպես իրենք են ներկայացնում: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Շատ ճիշտ է հարցադրումը, եւ եթե այդպես լիներ, նիստը կտեղափոխվեր կիրակի, երկուշաբթի:
- Դուք այն կարծիքին եք, որ ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալուց հետո ՀՀԿ-ի վիճակը դժվարացել է, եւ, ըստ էության, ընդդիմությունը հանդես է գալիս հնգյակի ձեւաչափով:
- Այս պարագայում անհրաժեշտ է պարզ հաշվարկ. ՀՀԿ-ի ձայները բավարար են, որպեսզի քվորումն ապահովվի եւ օրենքներ ընդունվեն: Բայց հնարավոր է` լինեն նիստեր, որի ժամանակ առաջ գան ինչ-ինչ հարցեր, որոնց առկայության պայմաններում մի քանի պատգամավորներ կարող է չկարողանան մասնակցել` տարբեր պատճառներով: Բայց սա չի նշանակում, որ ՀՀԿ-ն ի զորու չէ: Ասեմ ավելին` ՕԵԿ-ի տեղափոխությունից հետո ՀՀԿ-ն դարձել է ավելի կարգապահ` թե° նիստերի մասնակցության, թե° քվեարկության առումով:
ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՈՒՄԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ
-Լարվածություն կա նաեւ ԱԺ-ից դուրս: Օրինակ` Աֆրիկյանների շենքի համար կուռ պայքար են տանում ակտիվիստները, այնինչ` չեք գտնում, որ Մշակույթի նախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ:
- Գիտեք, երբ մենք խոսում ենք քաղաքացիական հասարակության մասին, դրա կայացման ու զարգացման նախապայմաններից մեկն էլ ակտիվիստների գործոնն է: Մենք ականատես ենք լինում ոչ միայն մշակութային կոթողների, այլեւ շատ տարբեր ոլորտների շուրջ խնդիրներին, որոնք երբեմն դուրս են մնում իշխանությունների կամ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնից, իսկ ակտիվիստները դրանք բարձրաձայնում են, որն էլ մտնում է մեր քաղաքական օրակարգ: Կա մի ասացվածք` ՙերեխան մինչեւ լաց չի լինում, մայրը հաց չի տալիս՚: Սա էլ դրանցից մեկն է: Ես համոզված եմ, որ ոչ միայն Աֆրիկյանների շենքի հին տեսքն է պահպանվելու, այլ մնացած բոլոր երեւանյան հին շենքերի արտաքին տեսքը:
- Էլեկտրաէներգիայի գնի հնարավոր բարձրացման մասին ի±նչ կասեք:
- Ես ժամանակին աշխատել եմ այդ համակարգում եւ գիտեմ, որ գալիս է մի պահ, որ գոյություն ունի օբյեկտիվ իրողություն, որի հետ մենք չենք կարող հաշվի չնստել: Այն ժամանակ եւս ընկերությունները ներկայացնում էին հայտեր` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար, եւ գոյություն ունի որոշակի պաշար, որը սպառվելուց հետո դու այլեւս չես կարող անընդհատ զսպել այդ գների բարձրացումը տարիներ շարունակ: Մի կողմից ունենք էլեկտրաէներգիայի հուսալիության խնդիր, իսկ մյուս կողմից ունենք ժողովրդի սոցիալական վիճակ: Հիմա, թե ինչպես կլինի այդ համադրությունը, պետք է վերանայել, որպեսզի սոցիալապես անապահովները չտուժեն: Պարզապես, պետք չէ կանգնել ու ժողովրդահաճո բառեր հնչեցնել ամբիոններից, այլ պետք է նայել իրողությանը օբյեկտիվ տեսանկյունից: Դե, եկեք հիմա մի բան էլ իջեցնենք գները, եւ թող ամբողջ էլեկտրահամակարգը շարքից դուրս գա, այդ դեպքում` ո±ւմ է դա հետաքրքրելու, իսկ հիմա ունենք այն, ինչ ունենք, եւ չենք ցանկանում, որ դա էլ կորցնենք:
- Պարոն Դավթյան, 2002 թվականին ՀՀ 2-րդ նախագահի կողմից սեփականաշնորհվեցին էլցանցերը: Հիմա որտե±ղ է պետք փնտրել մեղավորներին:
- Մեր էներգետիկ համակարգում ռեֆորմներ իրականացվել են, եւ այն ճգնաժամը, որն ունեինք, վերացավ: Բարեփոխումները անխուսափելի էին, որն էլ իրականացավ:
- Եթե ամփոփելու լինեք, ի±նչ կասեք երկրորդ նախագահի վերջին հարցազրույցի մասին, ով որոշակի մեղադրանքներ է հնչեցնում սեփականաշնորհումների մասով...
- Ժամանակ առ ժամանակ ՀՀ ցանկացած քաղաքացի, այդ թվում նաեւ նախկին նախագահ, կարող է հանդես գալ իր կարծիքով, եւ այլ բան է, թե դու համաձայն ես, թե` ոչ...
- Դուք համաձա±յն եք Ռ. Քոչարյանի կարծիքներին:
- Բնականաբար, եթե ամբողջության մեջ նայելու լինենք, ապա` ոչ, բայց նա այնտեղ խոսում է Որոտանի կասկադի առք ու վաճառքի մասին, որտեղ նա նշում է, որ դա մեր լավագույն համակարգն է. դրա հետ համամիտ եմ: Բայց երբ դրանից հետո շարադրում է իր տեսակետը, ապա համաձայն չեմ: Այսինքն, եթե նմանատիպ խնդիրներ լինեին` կապված այդ գործարքի հետ, ապա ամերիկյան կողմը մինչ այդ գործարքին գնալը բավականին ուսումնասիրում է այդ դաշտը, ոլորտը:
- Բայց չէ որ Ռ. Քոչարյանը, ըստ էության, իր խոսքում մեղադրում է ներկա իշխանություններին մի բանի մեջ, որի գլխավոր մենակատարը ժամանակին եղել է նա` այս կամ այլ ստրատեգիական նշանակություն ունեցող կառույցների սեփականաշնորհումների գծով, որքանո±վ է հավասարակշիռ նրա խոսքը:
- Ես ցանկանում եմ, որ մենք կենտրոնանանք ասվածի վրա` բովանդակային առումով, այլ ոչ թե` ով է ասել:
- Սակայն խոսում է ոչ թե հասարակ մի քաղաքացի, այլ` ՀՀ երկրորդ նախագահը:
- Առավել եւս, ես ինձ իրավունք չեմ վերապահում որոշակի մեղադրանքների լեզվով խոսել` մեր նախագահների հասցեին: Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք, ով 10 տարի պաշտոնավարել է, ունեցել ենք թե° դրական, թե° ոչ դրական զարգացումներ: Կանցնի ժամանակ, եւ գործող նախագահի գործունեությանը եւս կանդրադառնան եւ կներկայացնեն թե° դրականը, թե° ոչ դրականը:
- Եվրասիական տնտեսական միությանը անդամագրումը անխուսափելի± եք համարում:
- Այո, եւ կարծում եմ, որ դա կլինի մեր լրջագույն ձեռքբերումը այս հազարամյակի սկզբում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

