ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԽՆԴԻՐԸ ՎՐԱՍՏԱՆՆ ԷՐ
Արխիվ 12-16ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԽՆԴԻՐԸ ՎՐԱՍՏԱՆՆ ԷՐ
Այն, որ, այսպես ասենք, դասական Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները վաղուց էին սկսել ճաքեր տալ, իսկ ուկրաինական ճգնաժամն էլ սկսեց դրանք արագացող տեմպերով խորացնել, նոր բան չէ: Բայց ահա պարզվում է, որ ոչ պակաս ծանր են դարձել նաեւ ՙնոր՚ Եվրոպայի, այսինքնª ԽՍՀՄ-ի փլուզման հետեւանքով Եվրամիության, ապաª ՆԱՏՕ-ի անդամներ դարձած արեւելաեվրոպական երկրների հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Արդեն անգամ նրանք են սկսել դժգոհել, որոնք ունեն Վաշինգտոնի հիմնական պլացդարմի համարում ընդդեմ Ռուսաստանի, պետք եղած դեպքում էլª ընդդեմ ՙհին՚ Եվրոպայի:
ՍՊԱՍՎՈՂ ԵՎՐԱԱՍՈՑԱՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ
ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ
Ասվածի ապացույցներից է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու եւ այդ երկրի ֆինանսների նախկին նախարար Յաչեկ Ռոստովսկու զրույցներից մեկի գաղտնալսումը, որն օրերս մտավ հրապարակային շրջանառության մեջ ու արդեն հասցրել է իսկական միջազգային սկանդալ առաջ բերել: Զրույցի ընթացքում լեհական ԱԳ նախարարը ¥ով, ի դեպ, չի հերքել այդ ամենի իսկությունը¤, մեղմ ասած, իր երկիրը համարում է ամերիկյան խամաճիկª չմոռանալով մի քանի հարկանի հայհոյանքներ հղել Վաշինգտոնի հասցեին: Իսկ հիմնական իմաստն այն է, որ Սիկորսկու գնահատմամբ, լեհ-ամերիկյան հարաբերություններն իրենց երկրին ոչ միայն որեւէ օգուտ չեն տալիս, այլեւ նույնիսկ լուրջ վտանգ են ներկայացնում, քանի որ հենց ամերիկյան քաղաքականության արդյունքում է, որ Լեհաստանը հայտնվել է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Գերմանիայի հետ խոր հակասության շեմին:
Եթե այսպես է մտածում ՙնոր՚ Եվրոպայում ԱՄՆ-ի այս ամենահավատարիմ պետության արտաքին գերատեսչության ղեկավարը, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ իրական տրամադրություններ կան մյուսների մոտ:
Հայաստանի համար այս իրավիճակը հետաքրքիր է դառնում նաեւ նրանով, որ հենց Լեհաստանն է համարվում մեր ուղղությամբ ամերիկյան մի շարք գլոբալ ծրագրերի, մասնավորապեսª եվրաասոցացման չարաբաստիկ գաղափարի կուրատորը:
Միգուցեª ԱՄՆ-ի հանդեպ ունեցած այդ թաքնված լեհական թշնամանքն էր, որ խանգարեց իր հայաստանյան այդ կուրատորությունը ձախողել, ու, արդյունքում, այսօր մեր երկիրը, բարեբախտաբար, եվրաասոցացվելու փոխարեն եվրասիականացվում է: Սակայն այս օրերին այդ կուրատորները հաջողությամբ պատրաստվում են տեղը-տեղին ասոցացնել Վրաստանին:
Չնայած լեհերին չխառնենք. Սահակաշվիլու օրերից սկսած վրացիները Սպիտակ տան պակաս ջատագովը չեն եւ ներկայումս ինքնակամ լավ էլ ասոցացվում են: Միայն թե տարօրինակ է, որ վրաց իշխանությունները, կանգնած լինելով իրենց ՙվրացական երազանքի՚ իրականացման շեմին, կարծես թե այնքան էլ ոգեւորված չեն: Մինչեւ իսկ, ոչ թե Ուկրաինայի օրինակով նախագահի, այլ ընդամենը վարչապետի մակարդակով են պատրաստվում ասոցացվել, թեեւ վրացական օրենսդրությամբ հենց նախագահն է արտաքին քաղաքականության ղեկավարը, իսկ ասոցացում ասվածը միջազգային քաղաքական փաստաթղթի ստորագրում է, այսինքնª հենց նախագահի գործը:
Իհարկեª մերթ ընդ մերթ Վրաստանից դեռ գեղեցիկ ճառեր հնչում են: Օրինակª ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի շուրթերով, թե եվրաասոցացման ՙքայլն արված է հանուն Վրաստանի զարգացման՚, որ ՙՎրաստանը ելք կունենա 500 միլիոնանոց կայուն շուկա...՚: Բայց հենց խոսքը հասնում է այդ 500 միլիոնանոց շուկային, տիկին Փանջիկիձեն արդեն իսկ սկսում է մի թեթեւ դավաճանել ամերիկացիներին, թե. ՙԱսոցացման համաձայնագիրը չի խանգարի Վրաստանի հարեւանների, այդ թվում նաեւª Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերություններին՚: Իմաստն էլ հասկանալի է. 500 միլիոնանոց շուկան, միգուցե, բացվում է Վրաստանի առաջ, միայն թե մի շարք հեղինակավոր վրացական մասնագետներ արդեն որերորդ անգամ այն հարցն են տալիս, թե դա ինչների±ն է պետք, այդ ո±ր ճանապարհով եւ ի±նչ ապրանք են հասցնելու այդ 500 միլիոնանոց շուկան, որը հիմա հասցնելու հնարավորություն չունեն:
Միաժամանակ վրացի մի շարք մասնագետներ սկսել են հիշեցնել որոշ պարզ թվեր: Օրինակ, որ թեեւ ռուս-վրացական առեւտրային հարաբերությունները նոր-նոր են սկսել վերականգնվել, սակայն այս իրավիճակում անգամ, ասենք, այս տարվա առաջին չորս ամիսներին վրացական ողջ արտահանման մեջ ԵՄ-ի մասնաբաժինն ընդամենը 21 տոկոս է: Այն դեպքում, երբ ռուսական շուկա առաքվում է վրացական ապրանքների մոտ 45 տոկոսը եւ եւս 10 տոկոսըª ԱՊՀ այլ երկրներ: Վրաստանն անգամ ԱՊՀ անդամ չէ եւ մասնագետներն էլ այն կարծիքին են, որ Եվրասիական միության ստեղծմամբ էականորեն կսահմանափակվի իրենց ապրանքների մուտքը ռուսական շուկա: Այսինքնª գալիք տարվա սկզբից, երբ կսկսի գործել Եվրասիական միությունը, դեռ ԱՊՀ-ից մնացած բոլոր մաքսային զեղչերի վերջը կգա: Ու Վրաստանը եւս ստիպված է լինելու իր ապրանքներն արտահանել Եվրասիական միություն, այսինքնª հիմնականում ռուսական շուկա մյուս բոլորի պեսª բարձր մաքսադրույքներով: Դա խոստանում է այդ շուկայում վրացական ապրանքները դարձնել միանգամայն անմրցունակ: Եվ քանի որ հույս չկա, որ եվրոպական շուկան այդ կորուստները կփոխհատուցի, հետեւաբար, ըստ վրացական փորձագետների, դա կառաջացնի տնտեսական այն ծանրագույն վիճակը, որն առաջացել էր Սահակաշվիլու պաշտոնավարման վերջին ժամանակահատվածում, եւ որն էլ վրացիներին պարտադրեցª հույսները դնել ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացում առաջարկող Իվանիշվիլու վրա: Եվ հիմա, երբ ռուսները թույլ են տալիս վրացական ապրանքների մուտքը ՌԴ տարածք, կարող է ստեղծվել մի վիճակ, երբ այդ ապրանքներն այնտեղ տանելը պարզապես կկորցնի իր իմաստը, քանի որ կթանկանա եւ չի վաճառվի:
Մոտավորապես այդ հեռանկարի առաջ հայտնվեց Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը, եւ ստիպված եղավ ընտրել եվրաասոցացումից հրաժարվելու տարբերակը, որը բերեց Ուկրաինայի ներկայիս իրավիճակին: Եվ ահա Թբիլիսին էլ, կանգնելով նույն ՙկամ-կամ՚-ի առաջ, Յանուկովիչի օրինակին հազիվ թե կարողանա հետեւել, հաշվի առնելով, որ Վրաստանից ՙթռած՚ Սահակաշվիլին էն գլխից էր ակնարկում վրացական մայդանի մասին: Եվ հաշվի առնելով` նախկին նախագահն ինչպես է ԱՄՆ-ի գրկում է տեղավորվել, Թբիլիսին դժվար թե չգիտակցի, թե մայդանի մասին խոստումներն ինչ ծագում ունեն:
ՎՐԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕՅԻՆՆԵՐԸ
Այսպիսովª վրացիները տեսնում են մեկ ելքª եվրաասոցացվել: Բայց այս դեպքում էլ առաջ է գալիս Ռուսաստան ապրանքներ արտահանելու խնդիրը: Միայն թե ի տարբերություն Ուկրաինայի, վրացիները լրացուցիչ խաղաքարտ ունեն. կարող են խոչընդոտել նաեւ ՌԴ-ի հետ Եվրասիական միություն մտնող Հայաստանի ցամաքային կապին: Դա, իհարկե, մարդկային լեզվով ասած` կնշանակի հարեւանի հանդեպ ՙկռիսություն՚, բայց չմոռանանք, որ վերջին 23 տարիներին վրացիները մեկ անգամ չէ, որ իրենց Հայաստանի հանդեպ, մեղմ ասած, կեղտոտ են պահել:
Լուծումը կարող է լինել հայաստանյանի անվան տակ նաեւ վրացական ապրանքների արտահանումը Եվրասիական միություն: Ընդ որում, դա կարող է ընդունելի տարբերակ լինել նաեւ ռուսների համար, հաշվի առնելով, որ նոր-նոր են սկսել հարաբերությունները կարգավորել վրացիների հետ, արդյունքումª հազիվ մեկ տարի է, որ իրենց դռները բացել են վրացական ապրանքների առաջ եւ հիմա իմաստ էլ չունի կրկին փակելը: Առավել եւս, որ խոսքը արտառոց մեծ ծավալների մասին չէ, ընդ որում, նաեւ այնպիսի ապրանքատեսակների ¥օրինակª գյուղմթերքների մի շարք տեսակների¤, որոնք Ռուսաստանն առանց այդ էլ պետք է ինչ-որ տեղից ներկրի: Իսկ վրացական այդ ապրանքները մի կողմից ավելի էժան են, մյուս կողմից, դա նաեւ քաղաքական հարթակ է դառնում Վրաստանի հետ հետագա հարաբերություններում:
Եվ ահա շրջանառվում են խոսակցություններ, որ հենց այս հարցի տեխնիկական կողմն է, որ վերջին օրերինª Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության նախաշեմին դրված է քննարկումների օրակարգում, ինչի հետ կապված նախօրեին Երեւանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս ուներ նույն օրը ՙլավ լուրեր ստանալ Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ՚: Իսկ այդ ՙլավ լուրերը՚ կարծես թե կան, հաշվի առնելով Սոչիում երկուշաբթի տեղի ունեցած ԵՏՄ խորհրդի նիստից հետո ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի այն հայտարարությունը, որ մինչեւ շաբաթվա վերջը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված խնդիրները կվերացվեն եւ անդամակցության պայմանագիրը, նախատեսվածի պես, մինչեւ հուլիսի 1-ը կպատրաստվի:
Սակայն այս իրավիճակում խնդիրն այն է, որ ստեղծվեն մեխանիզմներ, որոնք կանխեն այս անգամ վրացականի անվան տակ եվրոպական ապրանքների ներթափանցումը Ռուսաստան, որոնք Եվրաասոցացման պայմանագրի ստորագրումից հետո միանգամայն անմաքս ռեժիմներով են մտնելու Վրաստան: Ու, թերեւս, այս խնդրը կլուծվի ռուս-վրացական ուղղակի շփումների միջոցով: Ընդ որում, այս առումով ռուսական ԱԳՆ-ն արդեն իսկ հաստատել է, որª Ռուսաստանն ու Վրաստանը առեւտրատնտեսական խնդիրների շուրջ փորձագիտական խորհրդակցություններ կանցկացնենª կապված Թբիլիսին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հետ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Ի դեպ, վերջին օրերին պարզ դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան կատարած այցելությունը եւ, մասնավորապես, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո երկու երկրների ԱԳ նախարարների կողմից ստորագրված ՙՀՀ կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ գաղտնի տեղեկատվության փոխանակման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը՚ բավականին լուրջ մտահոգություններ է առաջացրել` ոչ միայն դեռ Սահակաշվիլուն ենթակա արեւմտամետների մոտ, այլ նաեւ Բաքվում: Սահակաշվիլու կողմակիցներն այն համոզմունքին են, թե այդ պայմանագիրը կնքվել է ռուսների ջանքերով ու միտված է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը բացառելուն: Ադրբեջանում եւս այդ ամենը փորձում են կապել ռուսների հետ, թե այդ կերպ Ռուսաստանն աստիճանաբար իրականացնում է իրենց Թուրքիայից ֆիզիկապես կտրելու քաղաքականություն: Եվ այս բոլոր մտահոգությունները առանձնապես սրվեցին այն բանից հետո, երբ վրացական այդ այցից անմիջապես հետո Հայաստան ժամանեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, եւ այդ այցի իմաստը բավականին մութ մնաց` ոչ միայն սահակաշվիլիականների եւ Բաքվի, այլ նաեւ հայաստանյան արեւմտամետների համար: Բայց, անկախ բացատրությունից, միայն այն փաստը, որ հայ-վրացական վերջին շփումները մտահոգում են ինչպես վրացական արեւմտամետներին, այնպես էլª Բաքվին, արդեն շատ բանի մասին է խոսում:

