ՆԱԽՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՆ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ՆԱԽՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՆ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ «Իրավունքի» թղթակիցը հետաքրքրվեց` արդյոք ճիշտ էր 2002-ին մասնավորեցնել «Հայկական էլեկտրացանցեր» ընկերությունը, քանզի ինչպես նշում են խնդրին քաջատեղյակները, մասնավորին հանձնելու և վատ մենեջենթի պատճառով է առաջացել ֆինանսական այն ճեղքվածքը, որի մասին օրեր առաջ բարձրաձայնում էր ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Վարդան Բոստանջյանի պարզաբանմամբ` ակունքները պետք է փնտրել ոչ միան 2002-ին, երբ սեփականաշնորհվեց ընկերությունը, այլեւ այն ժամանակ, երբ ազատական տնտեսության հարաբերությունները սկսեցին կիրառվել Հայաստանում: «Մեր նախորդ իշխանություններն ունեցել են բացթողումներ ու թերություններ: Նաև այնպիսի մտածված քայլեր, որոնք մեր երկրի համար շահավետ չեն եղել: Եթե մենք այսօր վատ վիճակում ենք, դա միայն ներկայիս իրավիճակով պայմանավորված չէ»,- ասաց ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ:
Մանրամասները` տեսանյութում:
Նյութը և տեսանյութը` ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ

