Մեր երկրում արձանների դեմ պայքարը արդեն վերածվում է կատարյալ իդիոտիզմի:

Արխիվ 12-16

Մեր երկրում արձանների դեմ պայքարը արդեն վերածվում է կատարյալ իդիոտիզմի: Հիմա էլ արեւմտապաշտները աշխարհով մեկ վայնասուն են կապել, թե ինչու ռուսական ռազմահենակետի տարածքում տեղադրվել է աշխարհահռչակ զինագործ ՄԻԽԱՅԻԼ ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ արձանը: Լավ, միթե ռուս զինվորականները հենակետի տարածքում արձան, կիսանդրի, դիմանկար դնելու իրավունք չունեն: Համ էլ զարմանալի է, ինչ վատություն է ձեզ արել այդ զինագործը: Արցախյան պատերազմի մասնակիցներին հարցրեք, թե իրենց համար ինչպիսի հավատարիմ ընկեր էր Կալաշնիկովի ստեղծած հուսալի եւ դիմացկուն ինքնաձիգը, որի համեմատ` ամերիկյան, իսրայելական, եվրոպական եւ այլ  համանման զինատեսակները պարզապես դեն նետելու բան են: Լավ, եթե այդքան ընկնավորվում եք այդ մարդու արձանից, ապա կարող եք ինքներդ ձեզ խփել ոչ թե Կալաշնիկովի ինքնաձիգի, այլ ասենք` եվրոպական խոհանոցային դանակի օգնությամբ:
Հիշում եք հայտնի ֆիլմի սյուժեն, երբ ի պատասխան հարցի` դաշնակ ես, թե` բոլշեւիկ, հնչում է ՙէշի քուռակ եմ՚: Դա ակամա հիշեցինք` դիտարկելով, թե ինչ պատասխաններ էր տալիս քաղաքագետ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ այն հարցին, թե արդյոք Մաքսային միության կողմնակից է. ՙԻնչ է նշանակում` դուք Մաքսային միության կողմնակից եք: Սա մանկամիտ տեսակետ է: Մի մոռացեք,որ ես 24 տարի է` Հայաստանի քաղաքագետների միության նախագահն եմ, ես որպես վերլուծաբան եմ հանդես գալիս, դուք գնացեք կուսակցական գործիչներին հարցրեք, թե նրանք որ մոտեցման կողմնակից են, ես անկողմնակալ երկրից եմ հանդես գալիս՚: Զարմանալի է, ինչու է Հմայակն այդպիսի արհամարհանքով խոսում կուսակցական գործիչների մասին: Չէ± որ ինքը վերջին  քառորդ դարում ավելի շատ կուսակցական տոմս է հասցրել փոխել, քան` կոշիկ մաշել: Հիմա ով ասի, որ այդ մարդը կուսակցական գործչի որեւէ տարատեսակից հեռու է, թող առաջինը քար նետի:
Մեզ անզարմանք չթողեց եւ ԲՀԿ խմբակցության անդամ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ. ՙԱկնհայտ է, որ 3 տարի հետո` 2017-ի հուլիսի 1-ին, լինելու է նոր խորհրդարան եւ նոր կառավարություն... Ես լիազորված եմ ԲՀԿ-ի ղեկավարության կողմից ասելու, որ ԲՀԿ-ն իր քաղաքական գործընկերների հետ մեկտեղ` խորհրդարանական ընտրություննեում ունենալու է մեծամասնություն՚: Լավ, հասկացանք, որ ԲՀԿ-ն երազում է մեծամասնություն ունենալ, երազելը վնաս չէ, հատկապես` որեւէ կուսակցության պարագայում: Բայց զարմանալի է, այդ ո±ր ՙքաղաքական գործընկերների՚ մասին է  խոսքը: Մի±թե, օրինակ, Լյովիկ Զուրաբյանի  լացուկոծը կամ Զարուհի Փոստանջյանի լաչառությունները ԲՀԿ-ն ոչ միայն մտադիր է յոլա տանել մինչեւ 2017-ը, այլ դրանից հետո էլ այդ կերպարներին մտադիր է իր հետ բերել խորհրդարան: Լավ, բա դուք ափսոս չե±ք:  
Այդպիսի զարմանալի բան կպատկերացնեիք, որ  հասարակ հեծանիվը օգտագործվի որպես վրեժ լուծելու գործիք: Ոչ թե ատրճանակը, դանակը, մահակը, մուրճը եւ այլն, այլ հենց հեծանիվը: Դե իհարկե, այդպիսի զարմանալի գործիք ընտրողը անկասկած հայ է` Գլենդելում բնակվող ՄԱՅՔԼ ՍԱՀԱԿՅԱՆԸ: Նա բենզալցակայանի տարածքում հասցրել էր վիճել աշխատակիցների, ինչպես նաեւ փոքրիկ կից խանութի վաճառողների հետ, իր մեքենայով հեռացել էր լցակայանից, այնուհետ հեծանիվով վերադարձել էր եւ հեծանիվը գլխավերեւը բարձրացնելով` տուր թե կտաս լցակայանի ցուցափեղկին: Բնականաբար, զարմանալի հեծանվային վենդետայի հեղինակին ձերբակալել են, եւ նա սպասում է, թե երբ կհավաքեն 10 հազար դոլար` գրավով ազատվելու համար:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում