ՙԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՔՈ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ՚ ՆԱԽԱԳԻԾԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

Արխիվ 12-16

ՙԲԱՑԱՀԱՅՏԻՐ ՔՈ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ՚
ՆԱԽԱԳԻԾԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ


Հունիսի 22-ին Ազգային ժողովում կայացած հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի վեցերորդ նիստին ներկա էր նաեւ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր ԺԱՆՆԱ ՅԱՆՈՎՆԱՆ, ով Հայաստանում բոլորովին էլ հյուր չէ, քանի որ ունի հայկական արմատներ: Տիկին Յանովնան այս անգամ Հայաստանում է հատուկ ծրագրով, ինչի մասին էլ ՙԻրավունքը՚ զրուցեց նրա հետ:
-Այսօրվա Հայաստանի մասին ինչ կասեք:
- Հայաստանն այնպիսի երկիր է, որը գտել է իր ապրելու տարածքն այս աշխարհում ու անկախ դժվարություններից, ստեղծել իր լեզուն ու մշակույթը: Բայց ես ուզում եմ ասել, որ իրականում իմ ազգի փրկությունը հայերի միասնության մեջ է: Նրանք բնությունից օժտված են մեծ պոտենցիալով: Եթե խոսենք միասնության մտքի մասին, ապա պետք է ոչ միայն վերադարձնել սրտի կանչով իր աշխարհասփյուռ հերոսների գոնե մի մասին, այլ նաեւ օգնել ընտանիքներին եւ անհատներին, որ գտնվում են երկրից դուրս, պահպանել մշակույթը, լեզուն ու ավանդույթները: Եվ ես այսօր ուզում եմ խոսել տուրիզմի մասին, ոչ այն կոնտեքստով, որ կա մեր պետությունում, որպեսզի հասկանանք` ինչ է դա, պետք է ինքդ տեսնես:
- Ու ըստ էության, հենց այդ գաղափարին է միտված Ձեր նախագիծը, որն իրականացնում եք Հայաստանում...
- Ես բացել եմ նախագիծ` ՙԲացահայտիր քո Ռուսաստանը՚ վերնագրով, որի շրջանակներում երեխաները շրջում են ողջ երկրով: Եվ այդ նախագիծը վերցնելով որպես հիմք` բերել եմ Հայաստան: Իհարկե, դա թանկ հաճույք է, բայց պետք չէ հիմնվել միայն նրանց  վրա, ովքեր վճարում են դրա համար, սա պետք է լինի պետական խնդիր: Ճանաչելով քո հայրենիքը` դու հայրենասեր ես դառնում, դու քայլելով այդ հողի վրա` ճանաչում ես այն: Այս նախագիծը պետք է դարձնել հասանելի եւ պետական միջնորդությամբ իրականացվող: Երեխաների տուրիզմը պետության պարտականությունն է, պետք է լինի համաֆինանսավորում` շրջանների համագործակցությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.
Հայ-ռուսական բարեկամության, Հայաստանի վաղվա օրվա եւ իր նախագծի մասին ՙԻրավունքի՚ առավել մանրամասն  հարցազրույցը` ՌԴ Պետդումայի պատգամավոր ԺԱՆՆԱ ՅԱՆՈՎՆԱՅԻ հետ, կարդացե°ք ՙԻրավունք՚ թերթի ուրբաթ օրվա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում