ԹԱՆԿԱՑՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԸ ՔԱՌՅԱԿԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ
Արխիվ 12-16ԹԱՆԿԱՑՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԸ ՔԱՌՅԱԿԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ
Հայտնի է, որ հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց անցկացվող էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց վերածվեց ցուցարարներ-ոստիկանություն բախման: Արդյունքում ՀԾԿՀ-ի շենքի մոտից բերման էին ենթարկվել 25 քաղաքացի, իսկ Կենտրոնի ոստիկանության մոտից` մեկ քաղաքացի: Ոստիկանության բաժին գնացած պատգամավորները` ՀԱԿ խմբակցությունից Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից Էլինար Վարդանյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը կոչ են արել ոստիկաններին` խոհեմություն ցուցաբերել եւ ավելորդ լարվածություն չմտցնել հասարակության մեջ: Իսկ թե ինչո±ւ միայն ոստիկանությունում ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները հայտնվեցին եւ ինչո±ւ ցուցարարների կողքին չէին հենց բախման ժամանակ, ավելի ճիշտª բողոքի պահին, մանավանդ որ քառյակի 12+1 պահանջն էլ հենց էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ է, ՙԻրավունքը՚ պարզեց ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ.
-Դա ինքնաբուխ ցույց է եղել, եւ քառյակի ցանկացած մարդ ամեն օր ֆիզիկապես գտնվում է մի ինչ-որ վայրում` որոշակի աշխատանք անելուց: Այսինքն` դա քառյակի նախաձեռնությունը չի եղել, որ գնային կանգնեին: Բայց ցույցից հետո միանգամից արձագանքը եղել է` Արամ Մանուկյանը, Ռուբեն Հակոբյանը եւ մյուսները զբաղվել են այդ խնդրով:
- Պարոն Պողոսյան, ցուցարարները կոպեկներ են շպրտել պաշտոնյաների երեսին, ինչպե±ս կգնահատեք այս երեւույթը:
- Ընդհանրապես, համարում եմ, որ որեւէ ձեւով մարդկանց վիրավորել չի կարելի: Բայց դա էլ գնահատական է, թե` պատկերացրեք ժողովուրդն ինչպես է վերաբերում պաշտոնյաներին: Դա առաջինը պետք է լինի պաշտոնյաների համար` ինքնագնահատականի մասին փաստող մի երեւույթ, որպեսզի հասկանան, թե ինչպես է ժողովուրդն իրենց վերաբերվում: Եվ ըստ դրա էլ, կարողանան իրենց ապագա քայլերն այնպես անել, որ ոչ թե կոպեկներ շպրտեն իրենց ուղղությամբ, այլ` ծաղիկներ: Սա լավագույնս ասում է այն մասին, թե ամեն մարդ, ամեն պաշտոնյա, արդյո±ք իր աշխատանքը կատարել է, եւ ի±նչ դասեր պետք է քաղի դրանից:
- Անդրադառնանք նաեւ մեկ այլ թեմայի. օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ պաշտպանել է ոչ իշխանական քառյակի 12 կետերը, ինչպե±ս եք վերաբերվում դրան:
- Շատ լավ է, որ կա այդ գիտակցությունը, եւ կան մարդիկ, ովքեր համարում են, որ քառյակի 12 կետերը կարեւոր հարց է: Այնպես որ, ուրախ կլինեմ, որ ոչ միայն անհատները, այլ ամբողջ հանրությունը` սկսած իշխող կուսակցությունից, գիտակցեն այդ եւ փորձեն ի կատար ածել բոլոր 12 կետերը:
- ՙԺառանգություն՚ կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը անդրադառնալով Ռ. Քոչարյանի վերոնշյալ հարցազրույցին` նշել է, որ քառյակը պարտավոր է կոշտ գնահատական տալ ու պահանջել, որ իր օրակարգի մասին չխոսի ոճրագործը: Համամի±տ եք այս տեսակետի հետ:
- Ես իմ ընկերների տեսակետները չեմ մեկնաբանում, եթե խնդիր ունեք, զանգահարեք Ստյոպա Սաֆարյանին, թող ինքը մեկնաբանի:
- Չեք մեկնաբանում, բայց չեք էլ կիսո±ւմ Ս. Սաֆարյանի տեսակետը:
- Ո°չ Ստյոպա Սաֆարյանի, ո°չ այլոց տեսակետները չեմ մեկնաբանում, ես քաղաքական մեկնաբան չեմ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

