«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՏՈՒՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
Արխիվ 12-16«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՏՈՒՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
Պարզվում է, որ ի տարբերություն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ նույն խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի` Ռ. Քոչարյանի` քառյակին պաշտպանելը խիստ նյարդայնացրել է «Ժառանգություն» կուսակցության ոչ խորհրդարանական ներկայացուցիչներին: Օրինակ` Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես նշել է. «Խորհրդարանական քառյակ կոչվածը, եթե խորունկ նստած չէ Քոչարյանի խաղի մեջ, պարտավոր է կոշտ գնահատական տալ նրա այս բլթոցներին...»: Թե արդյոք Ս. Սաֆարյանի տեսակետը կիսում է «Ժառանգություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ, «Իրավունքը» պարզեց նրանից.
- Ես ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի ասածներին ոչ մի ձեւով չեմ անդրադառնալու, ինձ համար այդպիսի գործչի խոսքերը մեկնաբանելը անթույլատերի է:
- Այսինքն` համամի՞տ եք պարոն Սաֆարյանի հնչեցրած կարծիքին:
- Իհարկե:
Այսքանից հետո, ուշագրավ է այն, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռեւս շարունակում է լռել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

