Պարզվում է, որ ի տարբերություն ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ նույն խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի` Ռ. Քոչարյանի` քառյակին պաշտպանելը խիստ նյարդայնացրել է ՙԺառանգություն՚ կուսակցության ոչ խորհրդարանական ներկայացուցիչներին:
Օրինակ` Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես նշել է. ՙԽորհրդարանական քառյակ կոչվածը, եթե խորունկ նստած չէ Քոչարյանի խաղի մեջ, պարտավոր է կոշտ գնահատական տալ նրա այս բլթոցներին...՚: Թե արդյոք Ս. Սաֆարյանի տեսակետը կիսում է ՙԺառանգություն՚ կուսակցության անդամ, Երեւանի ավագանու ՙԲարեւ Երեւան՚ խմբակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ, ՙԻրավունքը՚ պարզեց նրանից. - Ես ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի ասածներին ոչ մի ձեւով չեմ անդրադառնալու, ինձ համար այդպիսի գործչի խոսքերը մեկնաբանելը անթույլատերի է: - Այսինքն` համամի±տ եք պարոն Սաֆարյանի հնչեցրած կարծիքին: - Իհարկե: Այսքանից հետո, ուշագրավ է այն, որ ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռեւս շարունակում է լռել: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ