ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՅԴԱՆԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՙՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱ՚
Արխիվ 12-16ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՅԴԱՆԻ ՁԱԽՈՂՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ
ՙՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱ՚
Մեր արժանահավատ աղբյուրների փոխանցմամբ` վերջին օրերին հայտնի բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ակտիվ, որոշ դեպքերում նաեւ ագրեսիվ գործողությունները սկսել են լուրջ մտահոգություններ առաջացնել Հայաստանում գործող արեւմտյան որոշ դեսպանատներում: Մեր աղբյուրի տվյալներով, մասնավորապես, հայտնի դեսպանատան, այսպես ասենք` որոշակի կարգավիճակ ունեցող աշխատակիցները փորձել են նախ գլուխ հանել, թե ոստիկանության նման վարքը պատահականությո±ւն է, թե կարող է դառնալ գործելաոճ: Վերջնական եզրակացության, կարծես թե, դժվարանում են գալ, համենայնդեպս, ըստ մեր աղբյուրի` կայացվել է որոշում` այնուամենայնիվ, ՙպրոֆիլակտիկ՚ աշխատանքներ ծավալել ՙչենք հանդուրժի մարդու իրավունքների եւ ոչ մի խախտում՚ թեմայով: Մտավախությունն այն է, որ աշնանը կարող է անորոշություն առաջանալ բողոքի նման մինի ակցիաներով լարվածություն առաջացնել, սակայն ոստիկանության նման ՙանհանդուրժողականության՚ դեպքում բոլոր ծրագրերը կարող են հանկարծ ձախողվել: Ուստիեւ, պետք է էս գլխից դեմն առնել:

