«ԱՄՌԱՆԸ ԶՈՒՍՊ ԵՂԵՔ ՄՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԱՄՌԱՆԸ ԶՈՒՍՊ ԵՂԵՔ ՄՍԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ»

 

Ամառվա ընթացքում մարդկանց մոտ  հաճախ են հանդիպում սննդային թունավորումներ, քանի որ լինում են դեպքեր, երբ բանջարեղենը լավ չի լվացվում կամ էլ մարդիկ օգտագործում են մի քանի օրվա աղցան: Այս սեզոնին շատ են բազմանում  մանրէները` հատկապես սննդի , որի օգտագործումը առաջացնում է թունավորում, ինչից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել հիգենիայի եւ սննդի անվտանգության կանոնները: Օրվա ընթացքում մարդն առնչվում է բազմաթիվ առարկանների հետ, որից ձեռքերի միջոցով օրգանիզմին կարող են փոխանցվել մանէներ, այդ իսկ պատճառով ՀՀ Առողջապահության նախարարության Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը բոլորին տալիս է հետեւյալ  խորհուրդը` հաճախ օճառով  լվանալ ձեռքերը` յուրաքանչյուր  20 վայրկյանը մեկ:Ամռան սեզոնին ցանկալի է, որ բոլորը հետեւեն իրենց ընդունած սննդակարգին`չօգտագործեն յուղալի, ճարպային, կրեմային  եւ շաքարով պատրաստված սնունդ: «Հարկավոր է ամռանը մի քիչ զուսպ լինել մսի օգագործման հարցում, ցանկալի է միս օգտագործել շաբաթական 2-3 անգամ, եթե մինչ օգտագործելը  այդ միսը պահպանվել է սառը պայմաններում: Հաճախ միսը մեքենայում տեղավորելով տանում են քաղաքից դուրս խորոված անելու  համար, այս դեպքում այն պետք է պահվի սառցախցիկներում կամ սառույցի մեջ դրված, քանի որ ամենակարճ ժամանակահատվածում այն պետք է ջերմային մշակման ենթարկվի»,- մեկնաբանում է ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ եւ ընդգծում, որ միսն ու բանջարեղենը օգտագործելուց առաջ պետք է մանրամասնորեն լվացվի խոզանակով կամ սպունգով:Թունավորումներից խուսափելու համար բժիշկ-սննդաբանն հորդորում է զերծ մնալ ոչ պաստերիլիզացված սննդամթերքներից, հատկապես հում կամ թերխաշ ձվից: Ցանկալի չէ նաեւ բուֆետներից օգտվելը, քանզի այնտեղ չեն պահպանվում կամ մասամբ են պահպանվում սառնարանային պամանները: «Ամռանը փոխվում է մարդու նյութափոխանակությունը, ուտելու պահանջները եւ ժամը, որովհետեւ ցերեկվա ժամերին բավականին տոթ է լինում, որի հետեւանքով մարդիկ ուտելու ախորժակը կորցնում են: Խորհուդ եմ տալիս օրվա ռեժիմը փոխել ամառայինի` արթնանալ շուտ, նախաճաշել, ճաշել մինչեւ «վառող» շոգի սկսվելը`ժամը 11-12-ը եւ ընթրել շոգի ավարտից հետո»,-շեշետեց Վ.Պետրոսյանը:

Մեկ կարեւոր խորհուրդ եւս մասնագետի կողմից`հեղուկի շատ օգտագործումը` 2,5-3 լիտր օրեկան, որի մեջ չի մտնում քաղցր, գազով ըմպելիքները, տնային եղանակով պատրաստված  եւ բնական հյութերը, աjս դեպքում խոսքը սովորական ջրի , թեյի եւ բուսական թեյի մասին է:Իսկ այն մարդիկ, ովքեր ունեն զարկերակային բարձր ճնշում, ապա նրանք օրվա մեջ պետք է օգտագործեն1-1,5 լիտր հեղուկ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում