«ԱՅՆ, ԻՆՉ ԱՍԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԸ, ԳԻՏԻ ԱՄԲՈՂՋ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ». ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Արխիվ 12-16«ԱՅՆ, ԻՆՉ ԱՍԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԸ, ԳԻՏԻ ԱՄԲՈՂՋ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ». ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ հարցազրույցում հնչեցված մտքերին համամիտ է տնտեսագետ, 4-րդ գումարան ԱԺ պատգամավոր ԲՀԿ անդամ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ: Նրա խոսքով` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ խոսքերը 1000%-անոց ճշմարտություն են, բայց այնպես չէ, որ հասարակությունը չգիտի այն, ինչ ասել է նախկին նախագահը:
Հիշեցնենք, որ նախկին նախագահը հարցազրույցում անդրադարձել էր «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքին` այն համարելով կասկածելի, իսկ միակ դրական կողմն այն է, որ այն վաճառվեց ամերիկացիներին:
Վարդան Բոստանջյանը, սակայն, ՀԷԿ-ի վաճառքը ամերիկացիներին չի մխիթարում: «Երկրի ծվատման հարցն է ինձ մտահոգում: Ում ինչ ենք վաճառում կամ հավասարակշռության համար ում ինչ ենք տալիս, դրանով պետք է ուրախանա՞լ: Մոտեցումը սխալ է: Պետք է հասկանալ` հանրության շահը ո՞րն է»:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացման համար Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի բերած փաստարկներին, տնտեսագետը դրանց համաձայն չէ:
Ասուլիսի մյուս բանախոս, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ի տարբերություն, Վարդան Բոստանջյանի չցանկացավ որևէ մեկի խոսքերը մեկնաբանել: Նրան այլ հարց է մտահոգում` տնտեսության ներկայիս վիճակը: ««ՈՐՈՏԱՆ» ՀԷԿ-Ի վաճառքի մասին կասեմ հետեւյալը «Որոտան» ՀԷԿ-ը պետք է լիներ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը պետք է վաճառվեին հասարակությանը»,- եզրափակեց Մանասերյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

