ՕԵԿ-ը դատարան է դիմելու գազի ու էլեկտրաէներգիայի գործող սակագները վերանայելու պահանջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՕԵԿ-ը դատարան է դիմելու գազի ու էլեկտրաէներգիայի գործող սակագները վերանայելու պահանջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Էլեկտրաէներգիայի 4 դրամով թանկացումն առաջացրել է հասարակական-քաղաքական դաշտի լուրջ դժգոհությունը: «Օրինաց երկիր» կուսակցությունը վաղը դիմելու է վարչական դատարան` պահանջելով վերանայել գազի ու էլեկտրաէներգիայի գործող սակագները:
«Իրավունք»-ի հարցին` արդյոք դատարան դիմելը նշանակում է, որ ՕԵԿ-ը համաձայն չէ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի բերած փաստարկներին, ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՅԱՆՆ ասաց. «Այո, համաձայն չենք: Դա չհիմնավորված թանկացում է: Դեռ չի հիմնավորվել նախորդ`8 դրամով թանկացումը, հիմա ևս թանկացնում են, արդեն 4 դրամով: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջինացված 1 կվտ ժամ էներգիան բարձրավոլտից բաշխիչ ցանց գնում է ընդամենը 16 դրամով, իսկ այն մեզ վրա վաճառում են 38 դրամով: Մենք այսօր դիմել ենք ՀԾԿՀ` պահանջելով վերանայել թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի սակագինը»:
Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին առաջարկվել է հիմք ընդունել նաև սպառողների և մատակարարների շահերի հավասարակշռման սկզբունքը:
Նյութը եւ տեսանյութը` ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ

