"ՕԵԿ-ը «ՔԱՌՅԱԿԻ» ՇԱՐՔԸ ՉԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ, ԻՐ ՔԱՅԼԵՐՆ ԷԼ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ Է ՈՐՈՇՈՒՄ''. Տեսանյութ
Արխիվ 12-16"ՕԵԿ-ը «ՔԱՌՅԱԿԻ» ՇԱՐՔԸ ՉԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ, ԻՐ ՔԱՅԼԵՐՆ ԷԼ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ Է ՈՐՈՇՈՒՄ''. Տեսանյութ
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ խորհրդարանի ոչ չորս իշխանական ուժերը ՕԵԿ-ի հետ միասին բոյկոտեցին նիստը, որի հետևանքով քվորում չապահովվեց: «Իրավունք»-ն այսօր ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ հետաքրքվեց` արդյոք ՕԵԿ-ի այս քայլը կարելի է համարել «Քառյակի» ձևաչափի փոփոխություն` այն վերածելով հնգյակի:
Ի պատասխան ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ասաց, որ նման հարց այս պահին չի քննարկվել ՕԵԿ-ում:
«Իրավունքի» հաջորդ հարցին ` արդյոք հետայսու ԱԺ-ում ՕԵԿ-ը որոշակի խնդիրներ բարձրաձայնելիս իր քայլերը կհամաձայնեցնի քառյակի հետ, պատգամավորի արձագանքը բացասական էր. «Մենք մեր քայլերը ոչ մեկի հետ չենք համաձայնեցնում: Մենք ներկայացնում ենք մեր տեսլականը»:
Նյութը եւ տեսանյութը` ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ

