ԼՅՈՒՔՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ. «ԲԱԶՄԻՑՍ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՍ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿՎԱԾԸ»
Արխիվ 12-16ԼՅՈՒՔՍ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ. «ԲԱԶՄԻՑՍ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՍ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿՎԱԾԸ»
«Բոլոր իրավասու պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով բազմիցս խախտել են Դավիթ Խաչատրյանի անմեղության կանխավարկածը. դեռևս դատաքննությունը չավարտված հաստատված են համարել նրա մեղքը, հայտարարել, որ նա միտումնավոր է կրակել, որ ձեռք են բերվել նրա մեղադրանքը հաստատող անհերքելի ապացույցներ, ավելին` նախքան դատարանի կողմից դատավճռի հրապարակումը հայտարարել, թե արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ: Նման պայմաններում, ինչպե՞ս կարելի է խոսել Դավիթ Խաչատրյանի արդար դատաքննության իրավունքի ապահովման կամ արդարադատության իրականացման մասին»,- անրադառնալով Նոյեմբերյանի զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի գործին մեզ հետ զրույցում ասաց ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

