«Կարկուտը վնասել է բանջարաբոստանային կուլտուրաների 60%-ը»
Արխիվ 12-16«Կարկուտը վնասել է բանջարաբոստանային կուլտուրաների 60%-ը»
Երեկ՝ ժամը 17.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.47-ից մինչև 18.00-ն Վայոց Ձորի Վարդահովիտ գյուղում տեղացել է կարկուտ: Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը և ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը ճշտելու և գնահատելու համար:
Վարդահովիտի գյուղապետ Սամվել Գևորգյանը «Իրավունք»-ի հետ զրույցում անրադառնալով կարկտահարության պատճառած վնասներին մասնավորապես ասաց. «Վնասվել է բանջարաբոստանային կուլուրաների մոտ 60 տոկոսն ու խոտհարքը»: Հարցին՝ փոխհատուցման սպասում են, գյուղապետը պատասխանեց. «Ամեն օր Հայաստանի մի հատվածում նույնը լինում է, այնպես որ փոխհատուցում չեմ սպասում»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

