ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԼՈՒՐՋ Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԼՈՒՐՋ Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ
Նորին մեծություն ՀՀ նախագահի նախկին թեկնածու, մերօրյա ակտիվիստ Անդրեաս Ղուկասյանը բաց նամակ է հղել ոստիկանության աշխատակիցների մայրերին, հայրերին, եղբայրներին ու քույրերին: Հուզառատ անդրեասղուկասյանական նամակի մեջ հատկանշական էր հետեւյալ հատվածը. «Ձեր հարազատների անվտանգությունը այսօր գտնվում է ձեր ձեռքերում: Ակնհայտ է, որ ոստիկանության քրեականացման քաղաքականությունը մի օր Հայաստանում էլ բերելու է նրան, որ քաղաքացիները ստիպված կլինեն կրակել ոստիկանների վրա: Ամբողջ հանրությունը այդ ժամանակ դիտարկելու է ձեր որդիներին եւ եղբայրներին` որպես հանրության թշնամի»: Թե քաղաքացիներին իր կոչով ծանր հանցագործության դրդելու համար, արդյո՞ք ոստիկանությունը բացատրություն չի պահանջելու Ա.Ղուկասյանից, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ ԱՇՈՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՑ, սակայն, ի զարմանս մեզ, նամակից ոստիկանությունը անգամ տեղյակ էլ չէր, հետեւաբար, որեւէ կերպ էլ չարձագանքեց վերոնշյալին: Թեպետ այս դեպքում Ա. Ղուկասյանի ոճով ճիշտ կլինի ոչ թե նրանից ոստիկանության բաժանմունքում բացատրություններ պահանջել, այլ վերջինիս ծնողներին հրավիրել ոստիկանություն` ծնողական ժողովի: Է՜հ, պարոն Ղուկասյան, «չեղավ էսպես, լավ է ձեզ տանք մանկապարտեզ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

