ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՈԴԻՍԱԿԱՆԻ ՀԵՐՈՍՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ Է

Արխիվ 12-16

ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՈԴԻՍԱԿԱՆԻ ՀԵՐՈՍՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ Է


2013-2014 մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակին պարզելու համար Մոսկվայի ՙՍպարտակը՚ հարցում է անցկացնում: 10 գոլերի թվում են նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի խփած գնդակները: Լավագույնների թվում տեղ են գտել Մովսիսյանի` ՙԿուբանի՚ եւ ՙՌուբինի՚ դեմ խաղերում խփած գոլերն ու Օզբիլիսի` ՙՎոլգայի՚ դարպասն ուղարկած գնդակը:
Իսկ մինչ այդ, անգլիական եւ գերմանական որոշ ակումբներ շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Յուրա Մովսիսյանին: Տեղեկատվությունն այս անգամ  հաղորդում է Daily Mail-ը, ըստ անգլիական պարբերականի` Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած ՙԼեսթեր Սիթին՚ կփորձի գնել Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ՙՍպարտակի՚ հարձակվող Յուրա Մովսիսյանին: 26-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն ֆունտ ստերլինգ: Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքված է նաեւ անգլիական ՙՎեստ Բրոմվիչը՚: Եթե հաշվի առնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ գերմանական եւ իտալական ակումբները եւս ցանկություն ունեն իրականացնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը, կարող ենք ասել, որ Յուրա Մովսիսյանի հետ կապված` ընթացիկ վիճակը հիշեցնում է Հենրիխ Մխիթարյանի` Դորտմունդի ՙԲորուսիա՚ տեղափոխվելու շրջանը: Միայն  հուսանք, որ Մովսիսյանի տեղափոխությունը որեւէ ակումբ` չի վերածվի տրանսֆերային ոդիսականի:
Անդրադառնալով ՙՍպարտակում՚ հանդես եկող մեր մյուս ֆուտբոլիստին` Արաս Օզբիլիսին, պետք է նշել, որ թիմը փոխարինող է փնտրում ֆուտբոլիստի համար: Վերջինս վնասվածք էր ստացել մայիսի 31-ին կայացած Ալժիրի հավաքականի դեմ ընկերական խաղում: Հունիսի 11-ին Հռոմում նա ծնկի վիրահատության էր ենթարկվել: Կիսապաշտպանին սպասվում է եւս մեկ վիրահատություն: Օզբիլիսը կբացակայի մոտ 9 ամիս, ինչը թիմում առաջացրել է պրոբլեմատիկ գոտի: ՙՍպարտակն՚ արդեն դիտարկում է մի քանի ֆուտբոլիստների տարբերակներ, որոնք կարող են չեզոքացնել այդ պրոբլեմատիկ գոտին:
Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստի` Ռոման Բերեզովսկու կարիերայի մեջ նոր շրջադարձ չի սպասվում, Հայաստանի հավաքականի 39-ամյա դարպասապահը մեկ տարով երկարաձգել է Մոսկվայի ՙԴինամոյի՚ հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում էր հունիսի 30-ին: Հիշեցնենք, որ Ռոման Բերեզովսկին 2012-ին ռուսական ՙԽիմկիից՚ էր տեղափոխվել ՙԴինամո՚: Իսկ ահա ֆուտբոլի  Հայաստանի հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստները տեղում չեն դոփում. պաշտպան Հովհաննես Համբարձումյանը օրեր առաջ պայմանագիր է կնքել մակեդոնական ՙՎարդարի՚ հետ: Ֆուտբոլիստը առաջարկներ ուներ նաեւ Հայաստանի, Ռումինիայի եւ Գերմանիայի երկրորդ դիվիզիոնի ակումբներից: ՙԸնտրեցի ՙՎարդարը՚ մեծ ամբիցիաների եւ լավ առաջարկի համար: Ցանկանում եմ դառնալ Մակեդոնիայի չեմպիոն եւ մեծ դեր ունենալ տիտղոսի նվաճման գործում՚,- հայ ֆուտբոլիստի խոսքն է փոխանցում ՙՎարդարի՚ պաշտոնական կայքը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում