ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԻՄՊՐՈՎԻԶԸ

Արխիվ 12-16

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԻՄՊՐՈՎԻԶԸ

Երաժշտության միջազգային օրը` հունիսի 21-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակը` Ազատության հրապարակը, սովորականից ավելի մարդաշատ էր, այս անգամ ոչ թե բազմաբնույթ ցույցերի, այլ` իմպրովիզ համերգի  պատճառով: ՙՊիկ՚ նախագիծը` Պայմանական իրականության կենտրոնը, ՙԻնքնասպանի գրառումներ՚ բալետային ներկայացման մեծ պրեմիերային ընդառաջ կրկին հանդես եկավ անակնկալներով, այս անգամ` դաշնամուրային: Օպերայի բակում տեղադրված դաշնամուրն առիթ հանդիսացավ, որպեսզի միավորի անցորդներին:
Երեկոն սկսվեց կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի կատարումներով, ում երաժշտական պոեմի հիման վրա էլ բեմադրվել է ՙԻնքնասպանի գրառումներ՚ առաջին բալետային ալտերնատիվ փսիխոդրաման: Այնուհետեւ նրան միացան դաշնակահարներ, սակայն երեկոյի պիկը հանդիսացավ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի քայլը` ով դուրս գալով Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներսում տեղի ունեցող համերգից, գայթակղվելով` միացավ բացօթյա միջոցառմանը, ինչն ավելի ոգեւորեց ու բազմապատկեց Ազատության հրապարակի պատահական անցորդների թիվը, ովքեր ինքնըստինքյան դարձան հանդիսատես: Գրեթե մեկ ժամ Ռ. Ամիրխանյանի հետ միասին հանդիսատես-անցորդները կոմպոզիտորի նվագակցությամբ ձայնակցում էին` կատարելով ՙԵրազ իմ երկիր հայրենի՚, ՙԿարմիր ծաղիկ մը գարունի՚ եւ այլ երգերը, նույնիսկ մի պահ ընկան մանկության գիրկը` երգելով ՙՊատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես՚ երգը:
ՙԵս երիտասարդների կողքին եմ. տեսնո±ւմ եք` ինչպիսի լավ նախաձեռնությամբ են նրանք հանդես եկել, այ, այսպես պետք է բարձրակարգ մշակույթը տարածում գտնի մեզանում՚,- ասաց Ռ. Ամիրխանյանն ու հույս հայտնեց, որ այսուհետ Աստված տա, որ այս հրապարակը ծառայի նման համերգների, այլ ոչ թե բողոքական ցույցերի:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում նախաձեռնության պրոդյուսեր ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ հավաստիացրեց, որ մինչեւ հուլիսի 3-ը` ՙԻնքնասպանի գրառումներ՚ բալետային ներկայացման մեծ պրեմիերային ընդառաջ անակնկալները կշարունակվեն. ՙՀենց առաջին իսկ օրվանից մենք սկզբունք ունենք մինչեւ միջոցառումը չբացել փակագծերը, ոչ թե որ մեզ համար կարեւոր է մարկետինգը, այլ` մարդկանց անակնկալային դրության մեջ դնելը, անկախ նրանից, թե դա լավ կամ վատ կընդունվի մարդկանց մոտ, այլ, որ մարդկանց անակնկալի` մշակութային շոկի մեջ գցել, դա է մեր սկզբունքը: Այդպես էլ արդեն 5 ամիս է` առաջնորդվում ենք եւ դեռ ոչ մի խոտան այդ սկզբունքների մեջ չենք ունեցել: Մեր ֆլեշ մոբը ցույց տվեց, որ մարդիկ հիանում են, հետաքրքիր է: Եվ Օպերայի տարածքում աֆիշների մոտ տեղադրված բաները, որի վրա ոչ մի ինֆորմացիա չկա, ուղղակի գրված է պրեմիերա, նույնպես հետաքրքրեց մարդկանց, եւ արդեն դաշնամուրային իմպրովիզ համերգը` Օպերայի բակում, նույնպես: Չնայած սա իրադարձություններից միակն էր, որ մեկ օր շուտ բացվեց, բայց դեռ անակնկալ ունենք: Այնպես որ` մեր իրադարձություններն այսքանով չեն ավարտվելու՚:
Ըստ Ա. Քոչարյանի` այն, ինչ որ կատարվում է այս օրերին ՊԻԿ նախագծի շրջանակներում, անմիջապես կապ ունի միմյանց հետ. ՙՇատ պայմանական է ընտրված` ձեւի, մատուցման եւ ժամանակի մեջ, մի բան հստակ է, հուլիսի 3-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս ամբողջի միքսն է լինելու: Չեմ վախենում ասել, որ այն Հայաստանում առաջին անգամ է լինելու, որովհետեւ առաջին անգամ հանդիսատեսը տեսնելու է մի բան, որտեղ կան թատրոնի, կինոյի, երաժշտության, ներկայացման եւ խորեոգրաֆիայի տարրերը՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում