«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ԻՐ ԵՐԿՐԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԱՂՔԱՏ ԱՊՐԻ»

Արխիվ 12-16

«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ԻՐ ԵՐԿՐԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ ԱՂՔԱՏ ԱՊՐԻ»


Վերջերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի խաղացանկը համալրվեց նոր ներկայացմամբ, հանդիսատեսի դատին հանձնվեց Բ. Նուշիչի «Տիկին մինիստրուհին»` հրավիրված ռեժիսոր Վահե Շահվերդյանի բեմադրությամբ: Ներկայացման մեջ գլխավոր հերոսուհուն` Ժիվկային մարմնավորում է դերասանուհի ՆԱՐԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ: «Իրավունքի» հետ զրույցում դերասանուհին չժխտեց այն, որ մոտ հարյուր տարի առաջ գրված պիեսն այսօր էլ շատ ակտուալ է.
-Երբ սեղանի շուրջ կարդում էինք պիեսը, բաներ կային, զգում էինք, որ այսօր հնչեղություն կունենա: Հետո մի կետի հասանք. կապ չունի հայկական իրականություն է, թե սերբական, այն համամարդկային խնդիր է: Իսկ արդեն ներկայացման փորձերի ընթացքում այլեւս չէիր մտածում` այն ակտուալ է, թե ոչ:

Երբ գրեթե պատրաստ էր ներկայացումը, շատ համեմատականներ գտա ներկայացման եւ իրականության մեջ. մուրացկանների վիճակը, նույնիսկ մարդկային վախկոտությունը, կործանվողին շատ արագ կործանելը` ոչ թե ձեռք մեկնելը, չափի զգացողություն կորցնելու հասկացողությունը... Այսինքն` կոնկրետ կերպարները դարձան շատ որոշակի: Զգացի, որ շնչառությունը ճիշտ է` ձեռքը զարկերակի վրա: Նույնիսկ մեր իրականության մեջ մի դեպք տեղի ունեցավ, եւ մենք սկսեցինք զուգահեռներ անցկացնել մեր ներկայացման հետ: Այդ փաստից ելնելով մտածեցի` ինչ լավ կլինի, որ իսկապես խոսքդ տեղ հասնի: Ցավալի փաստ կա, որ 100 տարի առաջ գրվածը այսօր էլի արդիական է ու ցավոտ հարցերի շուրջ է պտտվում:

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՄՈՐ ՊԵՍ ԳՐԿԻ ՈՒ ՍԻՐԻ ԻՐ ԵՐԿՐԻ ՆՎԻՐՅԱԼԻՆ»

- Ներկայացման մեջ Ձեր կերպարի այն նախադասությունը, թե պետությունը ոչինչ երբեք չի վերադարձնում, լավ արձագանք ունեցավ, հատկապես դահլիճում ներկա պաշտոնյաների կանանց կողմից:
- Այդ ասելու ժամանակ կոնկրետ ենթատեքստ ունեմ, նկատի ունեմ այդ պարտադիր կուտակային համակարգը: Իմ բնույթով լավատես եմ ու վատի մեջ փորձում եմ անպայման լավը գտնել: Բայց հիմա սարսափով եմ ասում` փառք ու պատիվ մեր թատրոնի դերասաններին, որ 45 հազար դրամով աշխատում են, նվիրյալներ են, ստանում են 70, պահումներով` 45-50 հազար: Բարեկեցիկ երկրում, բարեկեցիկ ապագա ակնկալելու դեպքում ոչ ոք այդ մանրուքներին ուշադրություն չի դարձնի, բայց երբ ցավ կա, վերք կա, վերքի վրա էլ` մի նոր սպի է ավելանում, հուզում է քեզ: Ես տղա ունեմ 16 տարեկան ու կարծում եմ` նա էլ վաղը կմտնի այդ համակարգի մեջ, ես այլեւս ոչ միայն ինձ` այլեւ իմ երեխաների ու ընդհանրապես իմ վաղվա լավ օրվա համար եմ կռիվ տալու: Իհարկե կուզեմ, որ պետությունն անպայման իր պարտքերը վերադարձնի,  որովհետեւ երկրի նվիրյալները շատ են բոլոր բնագավառներում, ուղղակի պիտի պետությունը մոր պես գրկի ու սիրի իր երկրի նվիրյալին: Բայց որ պետությունը չի վերադարձնի` դա ցավալի փաստ է: Երջանիկ կլինեմ, եթե այս կետում սխալվեմ:

«ԱՅՍ ԴԵՐԻՆ, ԵՐԵՎԻ ՊԻՏԻ 46 ՏԱՐԻ ՍՊԱՍԵԻ»

- Էլ ո՞ր նախադասություններն էին, ձեր կերպարի, որ ի սրտե էիք ասում:
- Իմ կերպարի յուրաքանչյուր նախադասություն ինձ համար ի սրտե էր, նույնիսկ այն խեղճ ու կրակ վիճակում: Այդ կինը` իմ հերոսուհին, հենց այնպես ոչինչ չի ասում, եթե նույնիսկ որոշում է աղջկան կրկին ամուսնացնել, իր արդարացումներն ունի, որովհետեւ կարծում է, այո, ժամանակներն այլ են, պիտի փորձես քայլել ժամանակին համընթաց: Այլ հարց է, թե կկարողանա՞ս... Ես, գոնե ինձ ամեն օր ասում եմ` վաղը նոր կյանք եմ սկսելու ու ապրում եմ նորից նույն իմ կյանքով, որովհետեւ նոր կյանք սկսելու համար էլ պիտի նորովի մտածես: Ես շատ երկար սպասեցի այս դերին, երեւի պիտի 46 տարի սպասեի, որ հասնեի այս կետին:

«ՍՎԵՏԼԱՆԱ ՌՈՒԲԵՆՈՎՆԱՆ ԱՅՍ ԳՈՐԾԸ ԽԱՂԱՑԵԼ Է 27 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ»


- Տարիներ առաջ նույն հերոսի` մինիստրուհու կերպարը խաղացել է Սվետլանա Գրիգորյանը: Ներկայացման փորձերը կարծես թե երկար տեւեցին, այդ ժամանակ սիրելի դերասանուհին դեռ ողջ էր, հասցրե՞լ էիք խորհրդակցել նրա հետ:
- Փորձերը երկար չեն տեւել, պարզապես պրոցեսը երկարեց` տեխնիկական պատճառներով. կորցրինք կրճատված պիեսը: Բայց զուտ ստեղծագործական պրոցեսը մոտ 2 ամիս է տեւել: Սվետլանա Գրիգորյանի հետ խորհրդակցելու թեմա չեմ ունեցել, նա մեծագույն դերասանուհի էր, իր գույները, վրձնի հարվածն ունեցող ու իր խոսքն ասող դերասանուհի, որի հետ պատիվ եմ ունեցել նույն ներկայացման մեջ խաղալու` իր խորհուրդներով ու ճիշտ ուղղորդվածությամբ: Խոսքը ՙՄեր տան տերերը՚ ներկայացման մասին է, նա իմ կողքին էր ու անընդհատ ասում էր. «Աղջի'կ, սպիտակ շալը կգցես, աղջի'կ, այս ստվերաներկը չես անի, ինձ այսուհետ Թագուշիկ կասես...»: Նրա հետ չխորհրդակցեցի «Տիկին մինիստրուհու» մասին, որովհետեւ Սվետլաննա Ռուբենովնան այս գործը խաղացել է 27 տարեկանում, դրա համար կարծում եմ, որ դա եղել է կոմունիստական մեկնաբանություն, որտեղ վատը վատ էր, լավը` լավ, միջին վիճակ չկար: Եվ ըստ Նուշիչի, հենց այդպես էլ գիծը գնում էր: Մենք ուրիշ գիծ ենք բերել, Վահե Շահվերդյանը ուրիշ կողմից է մոտեցել այս գործին: Կարդում ես պիեսը եւ հասկանում, որ ելնելով Սվետլանա Ռուբենովնայի խառնվածքից եւ այն տարիների մոտեցումից, նա կխաղար եւ այդպես էլ պիտի լիներ, որովհետեւ պիեսը այդ հնարավորությունը տալիս էր` հերոսուհին բոլորին կառավարում էր: Ի սկզբանե իմ հերոսուհին` Ժիվկան, շատ ավելի միամիտ է, ազնիվ իր տեսակի մեջ, ուրիշ բան է, որ միանգամից տեսավ եւ չհասկացավ` որն է ճիշտը: Իսկ ըստ պիեսի, Ժիվկան գնում է  դեպի դրան` նա է շարժիչ ուժը:

«ՍԱ ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ ԻՄ ԱՌԱՋԻՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐՆ ԷՐ»

- Նույնիսկ ներկայացման ավարտին հուզվեցիք:
- Այո, հուզվեցի, որովհետեւ ուրախացա, որ մեր թատրոնի խաղացանկում ավելացավ եւս մեկ լավ ներկայացում: Թատրոնի ուժը հենց կայանում է նրանում, որ արդիական խնդիր է բարձրացնում բեմ: Սա, կարելի է ասել, իմ առաջին գլխավոր դերն էր, պատասխանատվություն ունեի նաեւ, որ Պարոնյան թատրոնում բեմադրություն է անում ոչ քո թատրոնի` այլ հրավիրված ռեժիսոր, որը քեզ չի ճանաչում որպես այդպիսին: Ի դեպ, Երվանդ Ղազանչյանն է առաջարկել Վահե Շահվերդյանին, որ ես խաղամ այդ դերը: Դերեր են եղել, որ պարոն Ղազանչյանին ասել եմ` ոչ, ես սա չեմ խաղա, նա ասել է` դու դա կխաղաս, ես գիտեմ: Բայց այս դեպքում նման բան չեղավ: Իսկապես հպարտ եմ, որ այսուհետ մեր թատրոնում կա եւս մի լավ ներկայացում, ու կուզեմ, որ երկար ապրի, հա'մ ես երկար կխաղամ, հա'մ էլ` թատրոնում լավ ներկայացում կլինի: Կարծում եմ` թատրոնը պիտի ունենա քաղաքական սուր ներկայացումներ, թատրոնը պիտի լինի զարկերակի վրա, զգա շունչը, որովհետեւ եթե ուզում ես քեզ հասկանան, ժամանակի շունչը դարձիր անպայման: Փորձերի ընթացքում պարբերաբար կրկնում էինք Շեքսպիրի խոսքերը` «Չափն է խախտվել...», այ, այս պիեսում` կոնկրետ իմ հերոսուհու չափի խախտում կար: Որեւէ մեկը չի ուզում, որ իր երկրի պաշտոնյան աղքատ ապրի, բայց պիտի միշտ չափը լինի, երբ դա պահպանվի` կողքինը կտեսնի, որ այն մեկը անչափ վատ վիճակում է:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում