ԵԹԵ ԴԱՏԱՐԱՆԸ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿԵԼ Է ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
Արխիվ 12-16ԵԹԵ ԴԱՏԱՐԱՆԸ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿԵԼ Է ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
Դատարանում հայց ունեմ` բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին: Դատարանը գործն ուղարկել է փորձաքննության, իսկ գործի վարույթն էլ կասեցրել է: Որքանով է դատարանն իրավացի:Վահե (ք.Երեւան)
Դատարանի, փորձաքննություն նշանակելիս` գործի վարույթը կասեցնելը մտնում է վերջինիս իրավասությունների մեջ: Այնքանով, որքանով կաշկանդված չէ, ինչպես հետաձգել գործը, մինչեւ հատուկ գիտելիք ունեցող մասնագետի կողմից տրվի եզրակացություն, այնպես էլ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108 հոդվածի ուժով իրավունք ունի` կասեցնելու գործի վարույթը: Օրենսդիրը նաեւ սահմանել է գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու կարգ: Մասնավորապես, այն ենթակա է բողոքարկման վերաքննիչ դատարան` որոշումը ստանալու պահից եռօրյա ժամկետում: Ընդ որում, բողոքարկման համար անհրաժեշտ չէ վճարել դատական պետական տուրք:
Բարեւ Ձեզ, ես Գերմանիայի քաղաքացի եմ: Հայաստանյան ընկերության մեջ ունեմ 25 տոկոս մասնաբաժին: Տարիներ առաջ դիմեցի դատարան ` դատի տալով ընկերությանը, որպեսզի դատարանը պարտավորեցնի տարեկան շահաբաժինը փոխանցել ինձ: Այնուհետեւ պահանջից հրաժարվեցի, քանի որ խոսք տվեցին վճարել փայաբաժինը, սակայն խաբեցին: Կարո±ղ եմ նորից մտնել նույն պահանջով դատարան, դիմել եմ փաստաբանի օգնությանը, ասել է, որ չեմ կարող նորից նույն պահանջով հայց ներկայացնել դատարան:
ԴԱՎԻԹ ԱԶԱՐՅԱՆ
Քանի որ ժամանակին դուք հրաժարվել եք դատարան ներկայացրած Ձեր պահանջից, դատարանը պարտավոր էր վճիռ կայացնել` գործի վարույթը կարճելու հիմքով: Ձեր նոր պահանջը կրկին վերաբերելու է նույն անձանց, նույն առարկայի մասին է, միեւնույն հիմքով վեճին: Ուստի, այն դատարանի կողմից կրկին ենթակա է կարճման, այդ հիմքով` փաստաբանի տված խորհրդատվությունը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածի երկրորդ կետի պահանջից, բայց… Եթե նախկինում դուք հայցից հրաժարվել եք դատաքննության նախապատրաստական փուլում, ապա օրենսդիրը Ձեզ հնարավորություն է տալիս նույն առարկայի մասին, նույն հիմքով եւ նույն անձանց միջեւ կրկին դատական գործ բացել, իսկ դատարանն արդեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110 հոդվածի երրորդ կետի ուժով իրավունք չունի գործի վարույթը կարճելու, այն ենթակա է օրենքով սահմանված կարգով քննվելու եւ վճիռ կայացվելու:
Նմանօրինակ դեպքերը պրակտիկայում բազմաթիվ են, երբ հայցվորը հրաժարվում է հայցից, քանի որ պատասխանողի հետ գալիս են ընդհանուր համաձայնության: Տվյալ դրվագով ցանկալի է, որպեսզի կնքվի գրավոր հաշտություն-համաձայնություն, տրվի դատարանին, այն դատական ակտով հաստատելու համար, որպեսզի հետագայում, երբ կողմերից մեկը պարտավորությունը չկատարի կամ թերի կատարի, այն ի կատար ածվի օրենքով սահմանված կարգով:
ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական
գրասենյակի հիմնադիր
նախագահ
www.levgroup.am
Հարցեր կարող եք ուղարկել նաեւ
[email protected] հասցեով

