ՙԵԹԵ ԻՄԱՆԱՅԻ, ՈՐ ԱՅԼԵՎՍ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՉԵՄ ՎԵՐԱԴԱՌՆԱ, ԱՅՆՏԵՂԻՑ ԴՈՒՐՍ ՉԷԻ ԳԱ՚ ՆՎԱԶԵԼ Է

Արխիվ 12-16

ՙԵԹԵ ԻՄԱՆԱՅԻ, ՈՐ ԱՅԼԵՎՍ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՉԵՄ ՎԵՐԱԴԱՌՆԱ, ԱՅՆՏԵՂԻՑ ԴՈՒՐՍ ՉԷԻ ԳԱ՚


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 20-ը հռչակել է Փախստականների միջազգային օր: Հայաստանը եւս ղարաբաղյան պատերազմի օրերին քիչ փախստականներ չտեսավ: Սակայն նույն հունիսին ¥1992թ. հունիսի 12-ին¤ նվաճվեց Շահումյանը, եւ, թերեւս, պատահական չէ, որ մեզ մոտ Փախստականների միջազգային օրն առաջին հերթին ասոցացվում է հենց Շահումյանի եւ գաղթական դարձած շահումյանցիների հետ...
Իսկ որ փախստականը չի երազում վերադառնալ իր պապենական օջախը: Այս հույսով է ապրում նաեւ 70 տարին բոլորած Վիկտորիա Ղարիբյանը, կամ ինչպես նրան անվանում են` Վիկա տատիկը, ով 1992 թվականի հունիսին ամուսնու, ականի պայթյունից վիրավորված դստեր եւ սկեսրոջ հետ Շահումյանից` 8 օր շարունակ քայլելով, հասավ Երեւան: Վիկա տատիկը չի ուզում հիշել այդ գաղթի մանրամասները. հիշողությունները մինչ այսօր էլ ծանր են ու ցավոտ: Ամուսնու եւ 5 երեխաների հետ (4 աղջիկ, 1 տղա) նա հարազատ Շահումյանում ապրել է շատ երջանիկ, բայց այսօր այդ երջանկությունից, կարծես թե, ոչինչ չի մնացել. կան միայն հիշողություններ, որոնք նա մասունքի նման պահում է:
Վիկա տատի մինուճար որդին` Արսեն Ղարիբյանը դեռ 1989 թվականին զինվորագրվել է հայրենի հողի պաշտպանությանը: ՙՈրդուս ասում էի` դեռ երիտասարդ ես, մարտում չես կարողանա զենքն օգտագործել, աղաչում էի, որ չգնա,- պատմում է մայրը:- Նրան ուղարկեցինք աշխատելու, սակայն այնտեղից մեկնել էր ուղիղ մարտի դաշտ, այդ մասին մենք մի քանի օր անց իմացանք: Ինչեւէ, հաշտվեցինք նրա կատարած քայլի հետ: Շատ էր մտածում, ասում էր` Երեւանից ու այլ վայրերից եկել են մեր հողը պաշտպանելու, իսկ մենք պետք է տանը նստե±նք՚:
1992 թվականի հունվարի 1-ին Արսենի ծննդյան տարեդարձն էր, նշում էր 23-ամյակը: Մարտի ավարտից հետո զանգահարում է մայրիկին. ՙՄամ ջան, տուն եմ գալիս` ծննդյանս օրը եւ մեր հերթական հաղթանակը նշելու: Բայց չնեղանաք, որ տանը քիչ մնամ, ընկերներիս հետ եմ, շուտ պետք է հետ գնամ ու միանամ մյուս մարտական ընկերներիս, դեռ շատ անելիքներ կան...՚:
Արսենի հետ զրուցելուց հետո մայրը պատրաստում է որդու ծննդյան սեղանը: Մի պահ տանից դուրս է գալիս եւ քիչ հետո վերադառնալովª տեսնում է սիրելի որդին դռան շեմին կանգնած` խոսում է. ՙՋեյրանս, ինձ չդավաճանես, այս օրը շատ կարեւոր է մեզ համար:
Արսենի զրուցակիցը իր ավտոմատն էր...
Մորը տեսնելով` բարեւում է եւ դռան շեմից հետ գնում, այս անգամ արդեն հայրենի Շահումյանը պաշտպանելու: ՙՈրդիս գնաց եւ մի քանի ժամ անց լուրեր եկան, որ վիրավորներ կան: Վեր կացա, որ հիվանդանոց գնամ, բայց ոտքերս առաջ չէին շարժվում. բոլորն էլ մեր տղաներն էին, բոլորիս համար էլ մեծ ցավ էր, որ տեսնում էինք երիտասարդ տղաները վիրավորված են: Երբ հիվանդանոց մտա, այնտեղ հավաքվածներն ինձ էին նայում: Մի պահ քարացա` մարդկանց այդ հայացքից, մտածում էիª ինչո±ւ են այսպես ինձ նայում: Այդ պահին քույրս հիվանդանոցում էր, եկավ ինձ մոտ ու առաջարկեց տուն գնանք, քանի որ այդ ժամին հիվանդների մոտ արգելված էր մտնել: Հաջորդ օրը դիմեցի Արսենի ընկերոջը, որ որդուս տաք շոր տամ տանի դիրքեր: Ընկերը չէր խոսում ինձ հետ, միայն ուշադիր նայում էր: Հարցրիª ի±նչ է եղել, ոչինչ չասաց, տաք շորերը վերցրեց ու բառ չասելով` գնաց: 7 օր շարունակ որդուս համար ուտելիքներ էի պատրաստում, որը ամուսինս տանում մարդկանց էր տալիս` դիրքերում որդուս ու ընկերներին հասցնելու համար: 8-րդ օրը մի քանի մարդ եկան մեր տուն, նրանց հետ էր նաեւ եղբայրս: Լուռ նստեցին, ինձ համար արդեն ամեն ինչ պարզ էր` որդիս այլեւս չկար՚,- արտասուքը զսպելով հիշում է Վիկա Ղարիբյանը:
Բացի այն, որ Վիկա տատիկը Շահումյանում թողել է հարազատ տունը, թողել է նաեւ որդու շիրիմը:
22 տարիների ընթացքում Վիկա տատիկը Արցախ չի գնացել, դուստրերը վախենում են տանել, քանի որ մայրը բոլորին երդվել է. ՙԵթե Արցախ գնամ, ուղիղ գնալու եմ Շահումյան, գիտեմ, որ ադրբեջանցի ոսոխը կին ու երեխա չի խնայում` սպանում է: Բայց մեկ է, ես կգնամ, ուզում եմ որդուս շիրիմը տեսնեմ ու այդ շիրիմին էլ մեռնեմ: Եթե ես իմանայի, որ այլեւս Շահումյան չեմ վերադառնա, այնտեղից դուրս չէի գա, ուղիղ որդուս մոտ կգնայի: Շատ կուզենայի գոնե որդուս նկարը ունենալ, բայց դա էլ չվերցրեցի… Մեր այսօրվա սահմանները պահպանող զինվորներին միայն խաղաղություն եմ ցանկանում, բարով ծառայեն ու բարով վերադառնան իրենց մայրերի ու հարազատների մոտ , այն ցավը, որ մենք տեսաք, ոչ մի մայր այլեւս թող չտեսնի՚:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում