ԻՆՉ Է ՓՈԽՎԵԼ ՃԵԿ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏՈՒԳԱՆՔՆԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԻՆՉ Է ՓՈԽՎԵԼ ՃԵԿ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏՈՒԳԱՆՔՆԵՐՈՒՄ


Ինչպես հայտնի է, անցած շաբաթ տեղի ունեցած ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդունված օրենքներից մեկն էլ վերաբերում էր ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար սահմանված տուգանքների դրույքաչափերի փոփոխությանը: Տեսնենք, թե այդ փոփոխություններն ինչ իրավիճակ են առաջացրել:

ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ՙՄԱՆՐ՚ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՆ ՎԵՐՋ

Առաջին փոփոխությունը վերաբերում է տեսախցիկների եւ արագաչափերի միջոցով ֆիքսված խախտումների. բողոքարկման դեպքում, եթե խոսքը ՙնվազ նշանակություն ունեցող իրավախախտման՚ մասին է, ապա պատկան պետական մարմինը իրավասու է դարձել ՙխախտողին ազատել վարչական պատասխանատվությունից եւ բավարարվել բանավոր դիտողությամբ՚: Մինչդեռ, օրենքի նախկին տեսքով` տեսախցիկների ֆիքսած եւ արձանագրված անգամ ամենաաննշան, որեւէ վտանգ չներկայացնող եւ հետեւանքներ չառաջացնող խախտումների դեպքում ՙներելու՚ տարբերակը բացառված էր, եթե անգամ տվյալ վարորդը կարողանար լուրջ հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու էր ստիպված այդ խախտմանը գնացել. տեսախցիկը ֆիքսել է, ուրեմն ուզած-չուզած պետք է վճարես: Դա էլ առաջացնում էր առավել մեծ քննադատություն, եւ նոր փոփոխությունը տալիս է այդ խնդրի լուծումը: Ու, թերեւս, լուծման այս տարբերակն աչքի առաջ ունենալով, միգուցե տեսախցիկների տվյալներով խախտումներ արձանագրողներն էլ ամեն հասարակ բանի համար այլեւս չեն տուգանի:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է  հոծ գծերին, ինչը հատողները հետայսու վճարելու են ՙսահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՚, այսինքնª 10 հազար դրամ:
Բայց ահա ավտոմեքենա վարելիս հեռախոսից օգտվելու նախկին 3 հազարանոց տուգանքը դառնալու է 5 հազար: Սա, թերեւս, վարորդները տարբեր կերպ կընդունեն, բայց նկատենք, որ ղեկին հեռախոսով խոսելն իրոք, եթե ոչ բարդ հետեւանքներ, ապա գոնե ՙհարեւան՚ վարորդների համար հաճախ է նյարդային վիճակ ստեղծում:
Մյուս կետը վերաբերում է անհարկի տեղը ՙտրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի եւ (կամ) կայանման կանոնները խախտելու՚, որի արդյունքում ՙտրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք՚: Տուգանքը 40-ի փոխարեն դարձել է 20 հազար դրամ:
Մեկ այլ ՙծանր՚ փոփոխություն. եթե նախկինում. ՙՈւղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանuպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կետերի տարածքից դուրu կանգառ կատարելը՚ առաջացնում էր 10 հազար դրամ տուգանք, ապա հիմա... Տուգանքի չափը մնում է նույնը, սակայն այդ խախտման տակ են հայտնվել նաեւ ՙընդհանուր օգտագործման տրանuպորտային միջոցների կանգառի կետի տարածքում՚ կայանողները:
Մյուս փոփոխությամբ չթույլատրված տեղերում կամ երթեւեկելի մասին ոչ զուգահեռ կայանող վարորդները հետայսու կվճարեն 10 հազար դրամ տուգանք: Միաժամանակª մեղմացում է սահմանված նաեւ ավտոմեքենան անհարկի ՙհետիոտնային անցման վրա կանգնեցնելու՚ համարª 20 հազարի փոխարենª 15 հազար:
Փոխարենը` խոշոր տրանսպորտի այն վարորդները, ովքեր ՙճանապարհի տվյալ ուղղությամբ երեք եւ ավելի երթեւեկելի գոտիների առկայության դեպքում՚ մեքենան կվարեն ՙամենաձախ գծով՚, 5-ի փոխարեն կտուգանվեն 7 հազարով:

ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ

Ամենակարեւոր փոփոխություններից մեկը, անշուշտ, վերաբերում է արագության գերազանցմանը: Թե տուգանքի նախկին դրույքաչափերն ինչքան էին, վստահ ենք, որ վարորդները հիմնականում գիտեին: Եվ ահա նոր փոփոխություններն ունեն այս տեսքը.
ՙ1. Երթեւեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի չափով:
2. Երթեւեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը`  առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսի չափով:
3. Երթեւեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
4. Երթեւեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
5. Երթեւեկության սահմանված արագությունը 81կմ/ժ եւ ավելի գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
6. Սույն հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս` որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար՚:
Այսինքնª համեմատաբար փոքր չափով արագությունը գերազանցողների համար տուգանքներն էականորեն նվազել են ¥օրինակª 1 կմ/ժ-ով գերազանցողների համարª 10 անգամ¤ եւ, փոխարենը, ոտքերը ՙգազից չհանողների՚ համար տուգանքները լրջորեն աճել են: Չնայած, այստեղ տեղին կլիներ շատ մեծ չափով արագությունը գերազանցողների համար սահմանել նաեւ քրեական պատասխանատվություն, հաշվի առնելով այն ահռելի վտանգը, որ նրանք առաջացնում է հասարակության հանդեպ:
Միեւնույն ժամանակ, ըստ էության, խստացում չի նախատեսված նաեւ հարբած վարորդների համար: Մինչդեռ այս դեպքում եւս, բնականաբար կախված խմածության աստիճանից, քրեական պատասխանատվության կիրառումը միանգամայն տեղին կլիներ, հաշվի առնելով, որ փողոցում զենքից օդ կրակողը միանշանակ ավելի պակաս վտանգ է ներկայացնում, քան ՙոտքի վրա կանգնել չկարողացող՚ հարբածի ղեկին նստելը:
Որոշակի մեղմացումներ կան նաեւ առանց վարորդական վկայականի երթեւեկողների համարª 5000-ի փոխարեն կսահմանվի 3000 դրամ տուգանք: Այլ երկրների վարորդական իրավունք ունեցողների համար այդ խախտումն արդեն ՙարժե՚ 15 000 դրամ:
Հաջորդ փոփոխությունը եւս շատ կարեւոր ենք համարում: Այսպես, եթե նախկինում. ՙԿազմակերպությունների ղեկավարների կամ տրանuպորտային միջոցների տեխնիկական վիճակի եւ շահագործման համար պատաuխանատու անձանց կողմից տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանuպորտային միջոցներ վարել թույլ տալը՚ ենթադրում էր 20 հազար դրամ տուգանք, ապա հիմա այն դառնում է 25 հազար: Բացի այդ, այս խախտումը ՙմեկ տարվա ընթացքում երրորդ եւ ավելի անգամ՚ կրկնելու դեպքում տուգանքի չափը եռապատկվում է: Սակայն այստեղ էլ վիճելի խնդիր կա, հաշվի առնելով, որ եթե այս խախտման տակ են ընկնում նաեւ առանց համապատասխան իրավունքի ՙմարշուտնու շոֆերները՚, ապա պատժամիջոցները պետք է շատ ավելի բարձր լինեն եւ պարտադրվեն վճարել ՙգծատերերին՚:
Տրանսպորտի հետ կապված եւս մեկ փոփոխություն. ՙԸնդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը՚ հետայսու նվազագույն աշխատավարձի հնգապատիկի փոխարեն կառաջացնի քսանապատիկի չափով տուգանք, ինչը եւս հաստատ շարքային ուղեւորների սրտով կլինի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում