ԼԱՎՐՈՎԸ ՀՍՏԱԿԵՑՐԵՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՇՏՐԻԽՆԵՐԸ
Արխիվ 12-16ԼԱՎՐՈՎԸ ՀՍՏԱԿԵՑՐԵՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՇՏՐԻԽՆԵՐԸ
Այս շաբաթվա ընթացքում նախատեսված է մեկ իրադարձություն, որով, թերեւս, նոր փուլ կթեւակոխեն ոչ միայն ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը մեր տարածաշրջանում, այլեւ ՌԴ-ԱՄՆ-ԵՄ ՙպատերազմը՚: Խոսքն այն չարաբաստիկ Եվրաասոցացման պայմանագրի մասին է, որից Հայաստանը թեեւ կարողացավ խուսափել, սակայն Ուկրաինան ու Վրաստանը նախատեսում են ստորագրել հունիսի 27-ինª Բրյուսելում:ՈՐՏԵՂԻՑ ԴՈՆԲԱՍԻՆ ՏԱՆԿԱՅԻՆ ԴԻՎԻԶԻԱ
Անշուշտ ԵՄ-ն, ակնհայտորեն Վաշինգտոնի մտահղացմամբ, երբ չնայելով անգամ նրան, որ փաստացի եվրաասոցացման այդ ծրագրերն Ուկրաինային հասցրեցին պատերազմի եւ մաս-մաս արեցին, այդ քայլին հենց այս թեժ օրերին գնալով բացահայտորեն ցույց է տալիս, որ մինչեւ ՙվերջին խազը՚ սրում է հարաբերությունները ռուսների հետ: Ասել, թե դա չի գիտակցում Մոսկվան եւ բրյուսելյանից մի փոքր տարբերվող սեփական խաղն առաջ տանել փորձող Փարիզը եւ Բեռլինը, իհարկե միամտություն կլիներ: Եվ այս առումով առանցքային հարց է դառնում, թե որը կլինի ռուսական առաջին ռեակցիան այդ փաստաթղթի ստորագրմանը...
Սակայն ռուսական այդ առաջին ռեակցիան կարծես ոչ թե հաջորդելու է, այլ նախորդեց հունիսի 27-ին: Միտքը բացատրելու համար նախ նկատենք մեկ շատ պարզ հանգամանք. Ուկրաինայի հետ կնքվելիք Եվրաասոցացման համաձայնագիրը կարող է իմաստ ունենալ միայն այն դեպքում, եթե Ուկրաինա, որպես այդպիսին, փաստացի գոյություն ունենա թեկուզեւ ծայրահեղ դեպքում` առանց Ղրիմի: Այսինքնª գոնե Դոնբասը պետք է վերադարձնել Ուկրաինայի կազմ, ինչը, չնայած բոլոր փորձերին, Կիեւին այդպես էլ չհաջողվեց մինչ եվրաասոցացումը: Փոխարենը` անցած շաբաթվա վերջին ռազմական իրավիճակը բոլորովին այլ ընթացք ստացավ: Նախª ի հայտ եկավ գրեթե չմեկնաբանված մեկ տեղեկատվություն, որ այն կրիտիկական պահին, երբ Կիեւն արդեն համարում էր, որ իր զորքերը մտնում են Սլավյանսկ, Դոնեցկ եւ Լուգանսկ, ինքնապաշտպանության ուժերին հաջողվեց գրավել Արտյոմովսկ քաղաքի A-2730 ռազմաբազան, որը համարվում է ողջ Ուկրաինայում զրահատեխնիկայի ամենախոշոր հավաքակայանը: Այսինքն, ըստ նույն հաղորդագրության, այդ կերպ ինքնապաշտպանության վերահսկողության տակ է անցել 221 տանկ, 288 զրահապատ փոխադրամեքենա ¥ԲՏՌ¤, 183 հետեւակի մարտական մեքենա ¥ԲՄՊ¤, 12 ինքնագնաց հրետանի, 18 ՙԳրադ՚, 12 ականանետ:
Ճիշտ է, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը շտապեց հայտարարել, թե այդ զորամասի վրա հարձակում եղել է, սակայն ապարդյուն: Բայց միեւնույն ժամանակ ուկրաինական աղբյուրներն սկսեցին տարածել հաղորդագրություններ, թե Ռուսաստանի տարածքից Լուգանսկ են մտել զրահատեխնիկայից եւ ռազմական այլ տեխնիկայից կազմված շարասյուներ: Սա էլ հերքեցին ռուսական աղբյուրները եւ վերջ, այս ամենի շուրջ միանգամից լռություն տիրեց: Բայց մինչ այդ շրջանառության մեջ հայտնվեցին տեսաձայնագրություններ, որ Լուգանսկում իրականում զրահատեխնիկայի խոշոր խմբավորումներ հայտնվել են: Դրա հետ միաժամանակ Դոնբասի ինքնապաշտպանության ուժերը հայտարարեցին նաեւ, որ ստեղծում են իրենց առաջին տանկային դիվիզիան, ինչը վկայում է, որ Դոնեցկ-Լուգանսկի ենթակայության տակ առնվազն 250-ի կարգի տանկ կա: Իհարկեª այս ամենը կարող էր նաեւ Դոնբասի ինքնապաշտպանության ռազմական խորամանկությունը լինել: Բայց այն փաստը, որ այս ամենից հետո Դոնբասը ոչ միայն կարողացավ կանգնեցնել Կիեւի այդ համընդհանուր հարձակումը, այլեւ մի շարք առանցքային բնակավայրեր ետ վերցնելª միաժամանակ ոչնչացնելով ուկրաինական զինուժի ամբողջական ստորաբաժանումներ, արդեն իսկ հիմնավորում է, որ անցած շաբաթվա մոտավորապես կեսերին Դոնեցկ-Լուգանսկի ռազմական ներուժն էականորեն բարելավվել էª անկախ այն բանից, թե դե տեղի է ունեցել A-2730 ռազմաբազայի±, թե ռուսների հաշվին:
Թերեւսª այս հանգամանքը պետք է դասել Պորոշենկոյի միակողմանի զինադադար հայտարարելու պատճառների թվում: Այսինքնª առկա ուժերով Դոնբասում ռազմական հաջողությունները բացառվում էին եւ հաջողության համար Կիեւին պետք է հզորացնել իր զորքերը: Բայց այս դեպքում էլ հարց է, թե Ուկրաինայի ներկայիս ֆինանսատնտեսական իրավիճակը դեռ որքան ժամանակ թույլ կտա պատերազմը շարունակել: Կամ եթե Պորոշենկոն եղած սուղ միջոցները մինչեւ վերջ հավաքի, նետի Դոնբաս եւ էլի հաջողության չհասնիª ունեցած զինուժը, ըստ էության, մինչեւ վերջ կորցնելով: Բա հետո ի±նչ է լինելու, եթե հանկարծ Դոնբասի բանակի մտքով անցնի այն տանկային եւ հանքափորներից կազմվող դիվիզիաներն ուղղել դեպի Կիեւ: Սա չի± նշանակում, որ կարող է գալ մի պահ, որ այս պատերազմում Ռուսաստանը կհաղթիª պաշտոնապես մեկ զինվոր անգամ Ուկրաինայի սահմանից այն կողմ չուղարկելով...
ԱՄՆ-Ի ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ
Բայց հիմա միայն Ուկրաինան չէ Օբամայի գլխացավանքը: Սիրիայում ԱՄՆ-ի կողմից այդքան փայփայված ՙԻրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն՚ ¥ԻԼԻՊ¤ խմբավորումը, ինչպես հայտնի է, վերջերս, հազիվ թե ոչ առանց ամերիկյան ՙդաբրոյի՚, ներխուժել է Իրաք ու գրավել մի շարք քաղաքներ: Եվ ահա սույն իսլամիստները, փոխանակ արագորեն Բաղդադը գրավեին եւ աշխարհին կանգնեցնեին փաստի առաջ, իրենց ղեկավար կազմ են ներառել Սադամ Հուսեյնի երբեմնի գեներալներին, որոնք բռնեցին եւ սպանեցին այն դատավորին, ով ժամանակին ԱՄՆ-ի թելադրանքով Սադամին դատապարտեց կախաղանի: Իհարկեª Բաղդադի արագ գրավմանը խանգարեց նաեւ Իրանը, որը հանկարծ որոշեց, որ պետք է ԻԼԻՊ-ի սունիներից պաշտպանի շիաական սրբավայրերը: Հիմա էլ Թեհրանը վերջապես որոշել է, որ Իրաքին է վերադարձնում այն 130 մարտական ինքնաթիռները, որոնք դեռ 1991-ին Հուսեյնն էր պահ տվել Իրանինª ամերիկացիների ձեռքը չընկնելու համար: Այդ ՙպարտքի մարումը՚, հասկանալի է, էլ ավելի կձգձգի իրաքյան այս նոր պատերազմը, ինչը, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ է դնում Վաշինգտոնին: Այն առումով, որ Վաշինգտոնն է Իրաքի անվտանգության երաշխավորը եւ հիմա պետք է միջամտի այս պաշտոնապես ահաբեկչական հայտարարված խմբակցության հարձակմանը: Բայց եթե միջամտի եւ ոչնչացնի այս խմբակցությունը, ապա էլ ինչո±ւ էր նրան Սիրիայում այսքան ժամանակ զինել-հզորացրել: Իսկ եթե չմիջամտի, ապա Իրանն է խոստանում դա անել, ինչի արդյունքում Վաշինգտոնի փոխարեն Թեհրանն է դառնալու Բաղդադի անվտանգության ոչ պաշտոնական երաշխավորը, այսինքնª նաեւ Իրաքի նավթի արտաքին հոսքերի վերահսկողը:
Մի խոսքովª Վաշինգտոնն իր իսկ ձեռքով սեփական գլխին մի այնպիսի օյին բերեց, որ հիմա պետքարտուղար Քերրին Դոնբասի տանկերը մոռացածª վազել է Բաղդադª տեղում մի լուծում գտնելու համար:
Եվ այս ամենի հետ մեկտեղ կարծես թե եվրոպական հիմնական մայրաքաղաքներն էլ իրենց հերթին են սկսել Վաշինգտոնի նյարդերի հետ խաղալ: Մի կողմից այս օրերին Օլանդն ու Մերկելն են ջերմ-ջերմ բանակցություններ սկսել Պուտինի հետ: Մյուս կողմից էլ, օրինակ, Ֆրանսիայի հայաստանյան դեսպան Անրի Ռենոն երեկ հայտարարեց. ՙԱյսօր արդեն արծարծվում է հետեւյալ գաղափարը. ընդարձակ տնտեսական գոտու ստեղծում, որն ընդգրկում է Ատլանտիկայից մինչեւ Խաղաղ օվկիանոս ընկած տարածքը: Վերջերս ես նման կարծիք եմ լսել, որն արտահայտվել է եվրոպական զարգացած երկրներից մեկի բարձր ղեկավարության մակարդակով: Այս միտումներն ուղղված են ԵՄ-ի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ հարաբերությունների կառուցմանը՚:
Պատկերացրեքª Վաշինգտոնն ամեն կերպ համոզում է մասնավորապես Փարիզինª ռուսների նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանել, իսկ Փարիզի դեսպանը խոսում է ամերիկյան մղձավանջիցª ՙԱտլանտիկայից մինչեւ Խաղաղ օվկիանոս տնտեսական գոտի՚ ստեղծելու մասին Վ. Պուտինի ծրագրերից: Իսկ Օբամայի նկատմամբ փարիզյան այդ դավաճանությունը շատ ավելի ծանր է թվում, հաշվի առնելով, որ դեսպանի հայտարարության պահին ՙպատահաբար՚ Հայաստանում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ընդ որում, ռուսական արտաքին գերատեսչության ղեկավարի հայաստանյան այցը, կարծես թե, Եվրասիական միությանը մեր երկրի անդամակցության պայմանագրի ստորագրման շեմին վերջին շտրիխները հստակեցնելու նպատակ էր հետապնդում: Իսկ ահա դեսպան Ռենոն կրկնակի դարձրեց ՙփարիզյան դավաճանությունը՚ª ոչ միայն ՙըմբռնումով՚ մոտենալով այդ ամենին, այլեւ դեռ մի բան էլ նկատելով, թե ԵՄ-Եվրասիա այդ գործընթացներին. ՙՀայաստանը կմասնակցի ամբողջությամբ՚:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

