Վերջերս բոլոր նորմալ հայերը զարմացել...

Արխիվ 12-16

Վերջերս բոլոր նորմալ հայերը զարմացել ու զզվել էին Տավուշի մարզպետի նախկին  խորհրդական ԼՅՈՒԲԻԿ ՉԻԲՈՒԽՉՅԱՆԻ հայտարարություններից, որ ինքը ապաստան է խնդրելու Ադրբեջանից: Եվ ահա սույն թափթփուկը նաեւ դիմել է Ադրբեջանի Գրողների միությանը` անդամագրվելու խնդրանքով: Բայց զարմանալին այն է, որ Ադրբեջանի Գրողների միությունում բավականին  լուրջ են ընդունել այդ ոչնչության դիմումը: Մասնավորապես միության մամլո խոսնակ Խայալ Ռզան նշել է. ՙՀայկական մամուլում նրա հարցազրույցը կարդալով` կարելի է եզրակացնել, որ Չիբուխչյանը կաշվից դուրս է գալիս իր կորցրածը վերադարձնելու համար: Չպետք է զարմանալ, եթե այդ նպատակների համար նա նույնիսկ Մոզամբիկի քաղաքացիություն ընդունի՚: Բայց ամենազարմանալին շարունակությունն է` որ դա հիմա քննարկման առարկա չէ, քանի որ ՙՀայերի կողմից ադրբեջանական տարածքների 20%-ի զավթման պայմաններում այդ մասին խոսելն անիմաստ է: Միայն այդ տարածքներն ազատագրելուց հետո կարելի է քննարկել այս հարցը՚: Դե ինչ, մազութային սուլթանատի բոլոր ներկայացուցիչները, թերեւս, հոգեպես շեղված են, որ անգամ մի ոչնչության հարցն են կապում ՙ20 տոկոսի հետ՚: Երեւի, քանի տոկոս տարածք կորցրել են, դրա կրկնակիի չափով էլ խելքն են կորցրել: Սակայն առավել զարմանալին մեր պետական ատյանների հանդուրժողական վերաբերմունքն է: Բլեյանի ու Վանյանի նմանները վայելում են ոչ միայն ազատությունը, այլեւ տարատեսակ բարիքներ, եւ այդ դեպքում` էլ ինչո±ւ չպետք է դրանց գումարվեն տարատեսակ լյուբիկչիբուխչյաններ: Գրողը տանի, սրանց համար քրեական օրենսգրքում հարմար հոդվածներ չկա±ն:
Արդեն բավականին ժամանակ է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ մրցույթ է հայտարարել, թե ով ավելի լավ իրական պատմություն կներկայացնի 1915-ի առնչությամբ ՙԹուրքը, որը փրկել է մեզ՚ թեմայով: Զարմանալի է, Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` ինչքան ցինիզմ է պետք այդպիսի ծրագիր առաջ տանելու համար: Հետաքրքիր է, ինչո±ւ դեսպանատնից պաշտոնական մակարդակով դեռեւս բացատրություն չի պահանջվել: Եվ շատ հետաքրքիր է, արդյոք կգտնվեն հայեր, ովքեր կմասնակցեն այդ զազրելի մրցույթին: Ինչեւէ, մենք խնդրին հետամուտ ենք լինելու, եւ ի ցույց հանրությանը կհրապարակենք մրցույթի մասնակիցների ցուցակը, որպեսզի ազգը լավ ճանաչի իր դավաճաններին: Եթե, իհարկե, բրիտանացիները այդ մրցույթ կոչեցյալը չիրականացնեն կատարյալ գաղտնիության պայմաններում: Բայց, միեւնույն է, չկա ոչինչ գաղտնի, ինչը ժամանակի ընթացքում հայտնի չի դառնա:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ երեկվա հարցազրույցի կապակցությամբ քննադատողների պակաս չկա: Այսպես, ժամանակին նույն Քոչարյանից ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցչությունում տեղ ստացած այժմյան թունդ եվրոպամոլ Ռուբեն Մեհրաբյանը ուղղակիորեն դրել-անպատվել է ՀՀ երկրորդ նախագահին. ՙՈրոտանի կասկադի վաճառքի մասին բարբաջող հայտնի մունդռիկը թող բացատրի նաեւ, որքանով էր օրինական ՙԳույք պարտքի դիմաց՚-ը, ՀԷՑ-երը ռուսների ձեռքում հայտնվելը: Ով կարծում է, թե մարդիկ հավի հիշողություն ունեն` հավն ինքն է՚: Սակայն ամենադաժանն այն է, որ տուգանքների գծով Քոչարյանին լրիվ ՙսխալ է հանել՚ փոխոստիկանապետ Սամվել Հարությունյանը: Մասնավորապես, նա նշում է, որ Եվրոպայում. ՙհաշվի է առնվում միայն արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափը (որպես կանոն` 1 կմ/ժ), այսինքն ըստ էության պատասխանատվություն է առաջանում նույնիսկ 52 կմ/ժ արագությամբ երթեւեկելու դեպքում` 15 եվրոյի չափով, այնինչ Հայաստանի Հանրապետությունում մինչեւ 10 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում վարչական պատասխանատվություն չի առաջանում: Իսկ զգալի չափով արագությունը գերազանցելու համար Գերմանիայում սահմանված է մինչեւ 680 եվրո, Իտալիայում` մոտ 3.200 եվրո, Իսպանիայում` 600 եվրո, Հունաստանում` 350 եվրո տուգանք, ինչն ամենեւին էլ չի կազմում այդ երկրներում սահմանված նվազագույն աշխատավարձի 2.5-3 %-ը՚: Հետաքրքիր է, ժամանակին Քոչարյանի մտքով կանցնե±ր, որ իրեն փաստացի ստախոս կանվանի մի հասարակ փոխոստիկանապետ:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում