ՙԱՐՏԸ ԽԱԽՈՒՏ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՀԱՆԱՆ` ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԵՐ

Արխիվ 12-16

ԱՐՏԸ ԽԱԽՈՒՏ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՀԱՆԱՆ`
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԵՐ


Արտահերթ նստաշրջանին խորհրդարանական ընդդիմության եւ, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերի տգեղ ու հիսթերիկ պահվածքը ցույց է տալիս, որ այն պնդումները, որ սրանք դժգոհ էին հատկապես Տիգրան Սարգսյանի կառավարության քաղաքականությունից, ընդամենը ծխածածկույթ է` իրական նպատակների համար: Նախորդ կառավարության քաղաքականությունը փոխվել է ակնհայտորեն եւ հիմնովին: Նվազում են հարկերը, արտոնություններ են տրվում փոքր բիզնեսին, իջեցվում են տուգանքները, դադարեցվել է պարտադիր բաղադրիչը` կենսաթոշակային համակարգում, եւ սա ընդամենը 60 օրվա ընթացքում:
Սակայն արի ու տես, որ այս բոլոր ակնհայտորեն դրական բարեփոխումները էլ ավելի գրգռում եւ նյարդայնացնում են ոչ իշխանական քառյակ-հնգյակ, իսկ իրականում վեցնյակներին: Գործի է դրվում ամեն ինչ, քվորում չապահովելուց մինչեւ բացարձակ սուտ, հերյուրանք ու հայհոյանք: Իհարկե, երբեմն այդ ամենը գալիս է ընդդիմադիրների պարզապես անգրագիտությունից կամ անդաստիարակությունից, սակայն հաճախ նաեւ կրում է միտումնավոր, սաբոտաժի բնույթ: Այս արտահերթ նստաշրջանի ընթացքում ծիծաղելի նյարդային շարժումները, որոնցով բեմահարթակում հանդես են գալիս քառյակականները, բացատրվում է իբր նրանով, որ կան մի քանի օրենքի նախագծեր, որոնք նախապես չեն քննարկվել ԱԺ հանձնաժողովներում: Նախ ասենք, որ քառյակականները ՙմեռան՚ ԱԺ հանձնաժողովներում ակտիվություն ցուցաբերելուց եւ օրինագծերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելուց: Որպես կանոն` հանձնաժողովներում օրինաստեղծ աշխատանքի ծանրաբեռնվածության առյուծի բաժինն ընկնում է հենց ՀՀԿ-ի ուսերին: Սակայն դա էլ մի կողմ թողնենք. ինչքան գոյություն ունի Ազգային ժողովը, այդքան էլ գործում է արտահերթ նստաշրջանների ինստիտուտը, որտեղ կառավարության կողմից հրատապ համարված հարցերը ներկայացվում են Ազգային ժողով: Եթե այդ ինստիտուտից դժգոհողները իսկպաես դժգհում են դրանից, ապա կարող էին քսան տարիների ընթացքում հանդես գալ այդ ինստիտուտի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններով: Սակայն հենց իրենք էլ են օգտվում արտահերթ ու հրատապ կարգով ԱԺ օրակարգ հարցեր մտցնելու խողովակից` ե°ւ ՀԱԿ-ը, ե°ւ ՀՅԴ-ն, ե°ւ ՙԺառանգությունը՚, բազմիցս արտահերթ հարցեր են մտցրել ԱԺ օրակարգ, եւ այլ պատգամավորներ ստիպված են եղել քննարկել հրատապ ռեժիմով: Բացի դրանից, ենթադրվում է, որ պատգամավորը պետք է ունենա քիչ թե շատ կրթական ցենզ, աշխատելու ունակություն եւ հնարավորություն ունենա` նստաշրջանի ընթացքում  ծանոթանա կառավարության առաջարկներին եւ ներկայացնի իրավաչափ առաջարկներ: Առավել եւս, դա հեշտ է այն խմբակցությունների համար, ովքեր ունեն 6-7, անգամ` 36 պատգամավոր: Ի վերջո, կարելի էր կատարել աշխատանքի բաժանում եւ, օրինակ, հինգ ԲՀԿ-ական պատգամավորով ուսումնասիրել մեկ օրենք` երեք օրվա ընթացքում: Այլ բան է, որ գուցե քառյակի մտավոր կարողությունները անբավարար է նման ՙբարդ՚ խնդիր լուծելու համար:
Իրականում, այդ դատարկ խոսակցությունները, թե իբր քառյակը անսանձ մղումով երազում է աշխատել, սակայն նրան չի բավարարում ժամանակը` օրենքներին ծանոթանալու համար, այնպիսի պրիմիտիվ բլեֆ է, որին չեն հավատում հենց իրենք: Իսկ ճշմարտությունը հետեւյալն է` Ռոբերտ Քոչարյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը ամեն ինչ անում են, որպեսզի ստանան եւ իրար մեջ կիսեն իշխանությունը: Դա նաեւ պետք է իրենց արեւմտյան ու ամերիկյան շեֆերին, որպեսզի թույլ չտան, որ ՀՀ-ն ներգրավվի ՄՄ-ին եւ Եվրասիական միությանը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում