ՙԵՍ ՍՈՒՐՃԻ ԲԱԺԱԿՈՎ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՄ ԿԱՏԱՐՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙԵՍ ՍՈՒՐՃԻ ԲԱԺԱԿՈՎ ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՄ ԿԱՏԱՐՈՒՄ՚
Հունիսի 23-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի վեցերորդ նիստը` ՙԵվրասիական տնտեսական միությունը. առավելություններն ու հեռանկարները՚ թեմայով: Քննարկմանը մասնակցում էր նաեւ ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան ՎՅԱՉԵՍԼԱՎ ԿՈՎԱԼԵՆԿՈՆ, ով մեր այն հարցին, թե մինչեւ 2015 թվականը որ երկրները հայտ կներկայացնեն ՄՄ-ին եւ Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելուն, նշեց, որ նա սուրճի բաժակի մրուրով գուշակություններ չի կատարում, այնուհետ ավելացրեց. ՙՍակայն մեծ ձգտում կա Կիրգիզիայի, Հայաստանի կողմից, որը շուտով կանդամագրվի, ինչպես նաեւ արդեն կան երեքը` Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը: Կարծում եմ, որ այս հնգյակի համար դեռ շատ աշխատանքներ կան անելու, եւ այն բավականին արդյունավետ է: Կա նպատակ եւ կոնկրետ նախագծեր, որոնք ոչ թե աբստրակտ խոսակցություններ են, այլ կոնկրետ խոսակցություններ են` կոնկրետ քայլերին վերաբերող: Կարծում եմ, եթե մենք կարողանանք ամեն ինչ այնպես անել, որ 2015 թվականին պատրաստ լինենք, շատ լավ կլինի մեզ համար, ինչպես նաեւ նոր հնարավորություններ կստեղծվեն Եվրասիական միության զարգացման համար: Սա կլինի լավ ստիմուլ, նախկին խորհրդային պետությունների համար, որպեսզի նրանք մտածեն, թե ինչպես են ցանկանում ապրել հետագայում՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Վյաչեսլավ Կովալենկոյի հետ զրույցի շարունակությունը կարդացեք ՙԻրավունքի՚ առաջիկա համարում:

