ԵՐԹՈՒՂԱՅԻՆՈՒՄ ՉՈՐՍ ՍԵՎԱՄՈՐԹԻ ԿՈՂՄԻՑ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՀԱՅԸ ԼՌՈՒՄ Է

Արխիվ 12-16

ԵՐԹՈՒՂԱՅԻՆՈՒՄ ՉՈՐՍ ՍԵՎԱՄՈՐԹԻ ԿՈՂՄԻՑ
ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՀԱՅԸ ԼՌՈՒՄ Է


Հունիսի 22-ին` ժամը 21:15-ին, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երեւանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել են, որ 44 համարի երթուղայինում չորս սեւամորթ երիտասարդ վիճաբանում եւ հարվածում են ՀՀ քաղաքացու:
«Իրավունքը» րոպեներ անց լինելով դեպքի վայրում` ականատես եղավ, թե ինչպես են օտարերկրացիները մեծ աղմուկ բարձրացրել ու ոչ մի կերպ չէին ուզում ենթարկվել ոստիկաններին: Ինչպես հաջողվեց պարզել հավաքվածներից, վերոնշյալ սեւամորթները կռվի են բռնվել ՀՀ քաղաքացու հետ ու հայհոյանքներ հնչեցրել:

Արդյունքում խառնվել են ոստիկաններն ու փորձել կարգի հրավիրել օտարերկրացիներին: Ի վերջո, ոստիկաններին մի կերպ հաջողվեց  աղմկոտ սեւամորթներին տեղավորել ոստիկանական գազելում ու տեղափոխել բաժին: Անցորդներին առավել բարկացնում էր այն, որ մեր երկրում, այն էլ` մայրաքաղաքի սրտում, օտարերկրացիները այդքան «դուխ» են առել ու անվայել են իրենց պահում` հուսալով, որ հայերս չենք տիրապետի իրենց լեզվին ու կշարունակենք բարյացկամ լինել հյուրերի նկատմամբ:
Թե ինչ ճակատագրի արժանացան բերման ենթարկված սեւամորթները, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնի աշխատակից ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՑ, ով հղում կատարելով ոստիկանության պաշտոնական կայքին` նշեց. «Վիճաբանող 4 երիտասարդները բերման են ենթարկվել բաժին: Պարզվել է, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ ծեծի ենթարկվածը Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ է, ով հրավիրվել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին, սակայն հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն»: Ի դեպ, նշենք, որ թեպետ ոստիկանությունը պարզել է, թե որ երկրի ներկայացուցիչներ են «կատաղի» սեւամորթները, սակայն հետաքննության գաղտնիությունից ելնելով` այդ մասին դեռեւս լռում են: Ինչեւէ, հուսանք, որ սա առիթ կլինի, որպեսզի օտարերկրացիները իրենց սկսեն հյուրի պես պահել, այլապես երբեմն հետեւելով պարսիկների կամ մեկ այլ ազգի ներկայացուցիչների երեւանյան խրախճանքներին` թվում է, թե վերջիններս ոչ թե հյուր են մեր երկրում, այլ գտնվում են իրենց հոր տանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում