ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՉՔԻ ԳՐՈՂՆ Է
Արխիվ 12-16ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՉՔԻ ԳՐՈՂՆ Է
ՙԺառանգության՚ գլխավոր քարտուղար Ստյոպիկ Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում դաժան քննադատության է ենթարկել ինչպես Ռոբերտ Քոչարյանին, այնպես էլ` ՙքառյակին՚: ՀՀ երկրորդ նախագահին նա անվան փոխարեն հիշատակել է սկզբնատառերով` Ռ.Ք.:
- Փորձել է ՙմիտք՚ հայտնել երկրորդը` Ռ.Ք.-ն, խոսելով օրենքին հակառակ` Որոտանի հէկ-ը վաճառելու ու քառյակի 12 կետանոց ռուսահպատակ բրնձոցիների մասին: Եւ ո±վ է խոսում. մեկը, ով վաճառել է երկրի ամբողջ հարստությունը` իր իշխանությունը պահելու համար` հեռախոսակապ, էներգետիկ համակարգ, Մերգելյան ինստիտուտ ու այդպես շարունակ: Ու իր ՙանօթախ՚ (մոր բառերն են) ընտանիքի հետ դարձել է միլիարդատեր: Խոսում է մեկը, ով մեղադրվում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ, արձակել է մարտի 1-ին տասը ՀՀ քաղաքացի սպանելու հրաման: Խոսում է մեկը, ով կեղծել է մեծամասնական ու համամասնական ցանկացած ընտրություն: Եվ չես կարող այլեւս լռել ու չասել` ձայնդ կտրի, երկրի հեռանկարը խորտակած հանցագործ: Խորհրդարանական քառյակ կոչվածը, եթե խորունկ նստած չէ Քոչարյանի խաղի մեջ, պարտավոր է կոշտ գնահատական տալ նրա այս բլթոցներին ու պահանջել, որ իր օրակարգի մասին չխոսի ոճրագործը, չխառնվի քաղաքական գործընթացներին: Եթե քառյակը, նրա առաջնորդները դա չարեցին, ուրեմն` իմ կողմից դա ընկալվելու է Քոչարյանի հետ փոխպայմանավորված խաղի ու համագործակցության փաստ: Ու այդ դեպքում, քառյակից ոչ մեկ թող չնեղանա իմ առաջիկա հրապարակումներից. այլեւս զսպված չեմ լինելու ոչինչով: Ու թող պատվեր չփնտրեն. չեմ հադուրժելու արյունոտ անցյալը իմ ու իմ երեխայիս ապագա դարձնելու ցանկացած փորձ:
Անբնական կոշտ եմ գրառել, բայց արդեն նյարդերս չի դիմանում` քրեական բնույթի այս ՙքաղաքական գործընթացներին՚:

