ՔԱՌՅԱԿԸ ԻՐԵՆՆ ԱՍԱՑ ՈՒ ՙԹՌԱՎ
Արխիվ 12-16ՔԱՌՅԱԿԸ ԻՐԵՆՆ ԱՍԱՑ ՈՒ ՙԹՌԱՎ՚
Երեկ կրկին բողոքի ակցիա էր կազմակերպվել էլեկտրաէներգիայի թանկացման համար, ինչը էլի վերածվել էր ոստիկանություն-ակտիվիստներ բախման: Սակայն ուշագրավ էր այն, որ ոչ իշխանական քառյակը, թեպետ իր ՙհանրահայտ՚ 12 կետերին ավելացրել է եւս մեկը` էլեկտրաէներգիայի մասին, բայց, այնուամենայնիվ, շոգ-կրակին բոլորովին էլ չէր եկել ու կանգնել ակտիվիստների կողքին: Թե ինչն էր պատճառը` փորձեցինք պարզել քառյակի մաս կազմող անդամներից, բայց, արի ու տես, որ նրանց հեռախոսները լուռ էին, հավանաբար, աշնանը հանրահավաքի ախորժակ ունեցող քառյակը շտապել է անցնել արձակուրդի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

