ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ «ՀՐԱԺԱՐՎԵԼ» ԻՐԵՆՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԹԵՐԻՑ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ «ՀՐԱԺԱՐՎԵԼ» ԻՐԵՆՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԹԵՐԻՑ
Տարեցտարի Հայաստանում պլաստիկ վիրաբուժության եւ էսթետիկ միջամտության ասպարեզում ավելանում են տարբեր վիրահատական միջամտությունները, ինչը պայմանավորված է այն համգամանքով, որ մարդիկ իրենց մեջ ունեն անհաղթահարելի ձգտում `լինել գեղեցիկ եւ երիտասարդ: ՀՀ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը այս հանգամանքի վերաբերյալ ունի եւս մեկ փաստ`տեղեկատվության մեծ ծավալը, որը հասանելի է յուրաքանչյուրին: Ամբողջ աշխարհում պլաստիկ վիրաբուժությունը, որպես մասնագիտություն շատ երիտասարդ է եւ կապված է նորագույն տեխնոլոգիաների եւ մեթոդների հետ, որոնք շատ են օգտագործվում պլաստիկ վիրաբուժության մեջ, ինչն էլ նպաստում է այս մասնագիտության արագ զարգացմանը: Պլաստիկ վիրաբուժության առումով Հայաստանը հետ չի մնում եւ փորձում է այստեղ բերել լավագույն տեխնոլոգիաները, քանի որ Ա.Հովհաննիսյանի խոսքով`շուկան հագեցած է անորակ եւ ժամանակի փորձությունը չանցած թե՛ դողորայքով եւ դեղամիջոցներով թե՛ տեխնիկայով եւ գործիքներով: Հայտնաբերված նորագուն մեթոդները բացի պլաստից վիաբուժությունից օգտագործվում են բժշկության տարբեր ոլորտներում: Այդ մեթոդների շնորհիվ այսօր արդեն հնարավոր է կրծքագեղձի ծավալի մեծացում սեփական ճարպային բջիջների միջոցով, չնայած կան որոշակի սահմանումներ: Ա.Հովհաննիսյանի տեղեկացմամբ Հայաստանում պլաստիկ միջամտությունների շարքում քթի պլաստիկ վիրահատությունը վերջին 10 տարիների ընթացքում շարունակում է առաջին տեղում մնալ եւ առաջիկա 10 տարիներին այդ պատկերը չի փոփոխվի: «Քթի պլաստիկ վիրահատությունից հետո հաջորդող հորիզոնականները զբաղեցնում են կրծքագեղձի , փորի, կոպերի , ականջախեցիների վիրհատությունները , հիպոսաքցիաները, կոնտուրային դեֆորմացիաների շտկումները եւ այլն: Քթի վիրահատության դիմում են եւ՛ կանայք ե՛ւ տղամարդիկ, նայած թե որ տարիքային խմբում են, սովորաբար կանանց թիվը այս հարցում մի քիչ գերազանցում է»,-շեշտեց ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Այսպիսի պլաստիկ վիրահատությունների արժեքը տարբեր է` կախված այն հանգամանքից, թե որ կլինիկայում եւ որ վիրաբույժի կողմից է կատարվում վիրահատությունը: Այնումանայնիվ քթի պլաստիկ վիրահատության միջին գինը տատանվում է 350-650 հազար դրամի սահմաններում: ՀՀ-ում տարեկան միջին հաշվով 10 հազար մարդ կատարում է քթի պլաստիկ վիրահատություն: Իսկ թե ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը պլաստիկ վիրահատությունների թվով ո՞ր հորիզոնականում է պրն. Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել, քանի որ նման հետազոտություններ չեն իրականացվել . «Ամեն դեպքում առաջավոր դիրքերում ենք, միայն այն բանի շնորհիվ, որ մեր մասնագետները սիրում են առաջ գնալ, նոր աշխատանքեր կատարել, հետեւել նորություններին: Սրա վկայությունն այն է, որ հայ վիրաբույժներին դիմում են նաեւ օտարերկրացիները`վիրահատական միջամտություներ իրականացնելու համար»,-մեկնաբանեց Ա.Հովհաննիսյանը: Պլաստիկ վիրաբուժության մեջ գոյություն ունեն օրենքներ, որոնք բխում են այցելուի շահերից, ուստի այդ օրենքները անտեսելու դեպքում վիրահատությունից հետո կարող են առաջանալ խնդիրներ:Այդ իսկ պատճառով էլ Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս վիրահատվելուց առաջ եւ հետո անպայման ենթարկվել այդ օրենքներին` հետագա բարդություններից խուսափելու համար:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

