ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՃԱՐ Է ԱՆԳԱՄ ԱԺ-ՈՒՄ
Արխիվ 12-16ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՃԱՐ Է ԱՆԳԱՄ ԱԺ-ՈՒՄ
Ինչպես հայտնի է, օրեր առաջ Ազգային ժողովում 67 կողմ, ոչ մի դեմ, ոչ մի ձեռնպահ քվեարկությամբ անցավ «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Սակայն այդ օրենքի նախագծից հետո դահլիճում մեծ աղմուկ բարձրացավ: ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը` այդ կերպ բոյկոտելով արտահերթ նիստը: Սակայն իշխող Հանրապետական կուսակցությունը ձայների առավելությամբ ընդունեց օրենքի նախագիծը: «Իրավունքի» թղթակիցը ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ հետաքրքրվեց`ի՞նչն էր, ի վերջո պատճառը, որ «Քառյակը» բոյկոտեց արտահերթ նիստը, 20 րոպե ընդմիջում վերցրեց, բայց արդյունքի չհասավ: Ի պատասխան ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ասաց, որ իրենք հստակեցնում էին իրենց տակտիկան ու ռազմավարությունը: «Դուք կարծոմ եք Աժ-ոմ մենք ենք որոշո՞ւմ»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է վերջին փոփոխություններին`մասնավորապես նվազեցվել են ճանապարհային երթևեկության համար նախատեսված տուգանքերը, շրջանառության հարկի 3.5 տոկոսից 1.5 նվազեցումը, ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ այդ փոփոխությունները զիջում ընդդիմությանը չի համարում:
Մանրամասները` տեսանյութում.
Նյութը և տեսանյութը`ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ

