ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՅՐԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՆՎԱԶԵԼՈՒ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՅՐԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ  ՆՎԱԶԵԼՈՒ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ


Մայրական մահացության պատճառները բաժանվում են երկու խմբի`մանկաբարձական պատճառներ , որը կապված է հղիության բարդությունների կամ հետծննդյան որոշակի խնդիրների  հետ եւ անուղղակի պատճառներ, որոոնք կոչվում են էքստրագենիտալ ախտաբանությունները ,այսինքն` հիվանդություններ որոնք կինը ունեցել է եւ հղիության ընթացքում այն  բերել է որոշակի բարդությունների: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի Հայաստանում մայրական մահացության դեպքերը նվազելու միտումներ կան , ինչը  գնահատվում է 90 –ական թվականների համեմատությամբ: ՄԱԿ-ի կողմից 2001 թվականին ընդունվեց  «Հազարամյակի նպատակներ» հռչակագիրը , այն իր մեջ ներառում է 8 նպատակ, որոնցից 3-ը վերաբերում է  առողջապահությանը: Մայրական մահացության առումով,  որպես թիրախային տարի ընտրվել է 2015 թվականը եւ կան ծրագրեր մինչեւ այդ թբվականը մայրական մահացության դեպքերը հասցնել մինիմումի: «Եթե նախորդ տարի մենք ունեցել ենք մայրական մահացության 8 դեպք, ապա այս տարվա վերջին 6  ամիսների ընթացքում դեռեւս ունենք 1 դեպք: Սա չի նշանակում, որ մենք 8 անգամ կրճատել ենք մայրական մահացության դեպքերը:  Տարեկան, առավել եւս ամսվա կտրվածքով մայրական մահացության դեպքերում  համեմատություններ չեն արվում   Հայաստանում, քանի որ դրանք հավաստի չեն վիճակագրական տեսանկյունից: Միջին եռամյա ցուցանիշի համաձայն Հայաստանը 90-ական թվականներին ունեցել է գրեթե  40 ցուցանիշ, ինչը նշանակում է, որ 100 հազար ծնունդից` 40 մայրական մահ: Այդ ցուցանիշը գնալով կրճատվել է , նախորդ տարվա եռամյա ցուցանիշը 2011-2013 թվականների համեմատ կազմել է 19,2, ինչը վկայում է այն մասին, որ մայրական  մահացության դեպքերը 2 անգամ կրճատվել են »,-տեղեկացրեց ԿԱՐԻՆԵ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ եւ  հավելեց, որ 2011 թվականին գրանցվել է 4, 2012 թվականին` 10,իսկ 2013 թվականին` 8 մայրական մահացության դեպք: Այս ցուցանիշների վրա ինչպես Կ.Սարիբեկյանը նշեց մեծ ազդեցություն ունեն երկրի սոցիալ-տնտեսական պայմանները`երկրի համախառն ներքին արդյունքը, աղքատության մակարդակը, առողջապահական ծախսերը, ցուցանիշների համար  կարեւորվում է նաեւ ժառանգականության գործոնը, շրջակա միջավայրը, սթրեսը, կենցաղը, վնասակար սովորությունները եւ այլն:

Այն, որ մայրական մահացության   դեպքերը Հայաստանում   նվազել է` փաստում են  ոչ միայն ազգային վիճակագրական տվյալները , այլեւ միջազգային փորձագիտական գնահատականները: «Ըստ այդ գնահատականների եւ հաշվարկային ցուցանիշների  Հայաստանում մայրական մահացության դեպքերը նվազել են 38 տոկոսով: Եթե ԱՊՀ երկրների շարքում մեր երկիրը բավականին լավ հորիզոնականում է, ապա եվրոպական երկրների շարքում ցուցանիշը 2  անգամ գերազանցում է այդ ցուցանիշը :Ամբողջ աշխարհում, երբ նվազում է մայրական մահացության դեպքերը , ավելի շատ  նվազում է նաեւ մանկաբարձական պատճառները»,-եզրափակեց  տկն. Սարիբեկյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում